Լուկաշենկոյի մրցակիցը կոչ է անում վերանայել Ռուսաստանի հետ միության պայմանագիրը
Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևն ասել է, որ Մինսկը և Մոսկվան պետք է շրջեն պատմության էջը միության պայմանագրով՝ այն փոխարինելով համագործակցության առավել ակտուալ փաստաթղթով:
«Մենք պետք է զգույշ լինենք, բայց շրջենք էջը: Պետք է ասենք, որ մենք գնում ենք առաջ, մենք պետք է նոր պայմանագիր կնքենք», - ասել է Դմիտրիևը RIA Novosti-ին տված հարցազրույցում:
Դմիտրիևն ասել է, որ փաստաթուղթն ակտուալ չէ, քանի որ այն պարունակում է հսկայական շարք դրույթներ, որոնք, պետք է անկեղծորեն ընդունել, որ ոք չի պատրաստվում իրականացնել, բայց դրանք մշտական պատճառ են միմյանց վրա բարկանալու համար»:
«Եկեք շտկենք այն, ինչին պատրաստ չենք, կառուցենք սերտ բարեկամական հարաբերություններ, որոնք ավելորդ կեղծ հույսեր չեն ստեղծում, օրինակ՝ էներգետիկ ռեսուրսների միասնական գների առումով», - հորդորել է քաղաքական գործիչը:
Դմիտրիևը կարծում է, որ միության պայմանագիրը պետք է փոխարինվի ավելի համապատասխան փաստաթղթով, որը կվերաբերի տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը եղբայրական հարաբերություններ Բելառուսի հետ փոխարինել է գործընկերությամբ։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ