ՊՆ. Նորակոչիկների երդման արարողությանը ծնողները չեն մասնակցի
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ծնողներին տեղեկացնում են, նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։
Պաշտպանության նախարարությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին, որոնք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները