Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ
Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ չգործող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։