Սննդի երեք օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած վերահսկողությունը ցույց է տվել, որ հանրապետությունում ողջ տարածքի սննդի շղթայի կազմակերպություններում կտրուկ նվազել է ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների քանակը, տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերջին երեք օրերի և այսօրվա խստացված մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու հանրային սննդի կազմակերպություններում արձանագրել են ակնկալվող դրական արդյունքը.
«Տնտեսավարողներն աշխատում են՝ մանրակրկիտ հետամուտ լինելով նախկինում նկատված թերացումների վերացմանը, և խախտումներ հայտնաբերվել են միայն երեք օբյեկտներում:
Մարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ: Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, փակ աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում և այլն»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը դադարեցվել է 14 օրով
- Մալաթիայի սննդի շղթայում գործող կազմակերպություններում ՍԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել