Տիգրան Աթանեսյան. Վիրավորական չի լինի, եթե միջնորդենք համապարփակ հետազոտություն նշանակել Ա.Սիմոնյանի նկատմամբ
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«ԱԺ փոխխոսնակը իր կամքով և ցանկությամբ է խնդրել Հատուկ քննչական ծառայությանը իրեն ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ աֆեկտի առկայությունը ստուգելու համար, իսկ փորձագետը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել աֆեկտի առկայությունը:
Հետևաբար՝ գտնում եմ, որ վիրավորական չի լինի, եթե ես ու Դանիելյան Արթուրը միջնորդենք քննիչին կատարել ավելի խորը և համապարփակ հետազոտություն և նշանակել պ-ն Ա.Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, ինչպես դա նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108 և 251 հոդվածներով»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է
- ՀՔԾ. Արթուր Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում
- Չէր կարող Արթուրին մեղադրանք առաջադրվել, իսկ Ալենին՝ ոչ․Ռուբեն Մելիքյան
- Ալեն Սիմոնյան. «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին