Թրամփը հորդորել է փոխել նախընտրական առաջին բանավեճերի ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է սեպտեմբերի 29-ին նշանակված նախագահական առաջին բանավեճի հետաձգման փաստը, այն պատճառով, որ նախագահական ընտրությունների քվեարկությունը կարող է սկսվել այդ ամսաթվից շուտ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ինչպե՞ս ընտրողներին կարող ենք ուղարկել քվեաթերթիկներ, երբ առաջին նախագահական բանավեճն անգամ չի կայացել: Պետք է առաջին բանավեճը ավելի շուտ սկսել: Ինձ համար բանավեճը քաղաքացիական պարտականություն է: Ջո Բայդենը և ես պարտավոր ենք դա անել՝ ամերիկացի ժողովրդի ժամար»,- «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Ամերիկայի նախագահը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի առաջին բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Թվիթերում հաքերային հարձակման են ենթարկվել հայտնիների հաշիվները՝ Օբամա, Բայդեն, Մասկ․․․
- Թրամփ. Բայդենը «ուղեղը լվացած» տիկնիկ է
- Թրամփի վարկանիշը Բայդենից ցածր է տասը տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները