Քաղաքական 19:55 06/08/2020 Հայաստան

Միջազգային հարթակում Հայաստանը հայտնի է վստահելի գործընկերոջ համբավով․ դեսպան

Օգոստոսի 5-ին Լիխտենշտայնի հայտնի օրաթերթերից մեկում՝ «Volksblatt»-ում, լույս է տեսել Լիխտենշտայնի Իշխանապետությում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բեռլին) Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը։  Հարց ու պատասխանը մանրամասն ստորև․

Հարց. Ինչո՞ւ Հայաստանը որոշեց 2018թ. Լիխտենշտայնում դեսպան հավատարմագրել:

Աշոտ Սմբատյան. Լիխտենշտայնի Իշխանապետությունն ուղեկցում է Հայաստանի Հանրապետությանը դեպի Եվրոպա վերջինիս որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: …Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 2008թ.-ին: 2018թ. որոշում կայացվեց Գերմանիայում ՀՀ դեսպանին հավատարմագրել նաև Լիխտենշտայնում:

Հարց. Ինչպե՞ս են փոխկապակցված Հայաստանը և Լիխտենշտայնը տնտեսական առումով:

Աշոտ Սմբատյան. Երկու երկրներն էլ տարածքով փոքր են և սահմանափակ բնական ռեսուրսներ ունեն, սակայն երկուսն էլ հպարտ են, օրինակ, իրենց ՏՏ ոլորտով: Եվ հենց այստեղ եմ տեսնում մեր համագործակցության մեկնակետը: Աշնանը Բեռլինում կբացվի ԹՈՒՄՈ կենտրոնը, որը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Լիխտենշտայնի համար: Բացի այդ, Լիխտենշտայնը ճանաչելի է դեղագործության ոլորտում: Այս շրջանակներում քայլ առ քայլ կկառուցվի փոխշահավետ համագործակցություն: …

Հարց. Հուլիսի կեսերից հայ-ադրբեջանական սահմանին սկսվեցին հրաձգություններ և կրկին բռնկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի տևող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ինչո՞ւ է այդ շրջանը շարունակում երկու երկրների միջև նմանատիպ վեճի առարկա մնալ:

Աշոտ Սմբատյան. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտությունը վերսկսվեց Խորհրդային միության փլուզմանը զուգահեռ: 1921թ. Հիմնականում հայաբնակ այդ շրջանը Ստալինի կողմից ամրակցվել էր Ադրբեջանին: «Պերեստրոյկային» և ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես և մյուս բոլոր խորհրդային հանրապետությունները, հռչակեցին իրենց անկախությունը՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, ինչը, սակայն, Ադրբեջանը փորձեց կանխել ռազմական ուժով:

Պատերազմական գործողությունները դադարեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 1994թ. զինադադարի մասին համաձայնագրով, որին ավելի ուշ միացավ Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր:

Այսօր արդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող հակամարտությունը բացասական ազդեցություն ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ամբողջ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման վրա: Վստահ եմ, որ այս իրավիճակը ցավալի է բոլոր կողմերի համար: Նոր պատերազմն անդրտարածաշրջանային աղետալի հետևանքներ կունենա: Հակամարտության խաղաղ և քաղաքական ճանապարհով հանգուցալուծմանն այլընտրանք չկա:

Հարց. Ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտությունը թեժանում է համաշխարհային առողջապահական ճգնաժամի օրերին, հատկապես, երբ առնվազն 2016թ.-ից իրավիճակը հիմնականում հանգիստ էր և 2018թ. Հայաստանում իշխանափոխությունը նոր մեկնարկի համար հույսեր էր առաջացրել:

Աշոտ Սմբատյան. 2018թ. թավշյա հեղափոխությունը Հայաստանում հանգեցրեց խաղաղ իշխանափոխության: ՀՀ կառավարությունը նպատակ դրեց շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և լավագույնս կառուցելու իրավական պետություն: Այս բարեփոխումների գործընթացները բարձր են գնահատվել միջազգային առաջատար կառույցների ու կազմակերպությունների կողմից:

Հակառակ դրան, ավելի քան 25 տարի է Ադրբեջանում իշխում է Ալիևների ընտանիքը: Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ, ԵԱՀԿ-ն և ԵԽԽՎ-ն, մտահոգություն են հայտնում այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առնչությամբ: Նախորդ ամիսների ընթացքում Ադրբեջանում նկատելի էին ներքաղաքական դաշտի ձևափոխումներ և լարվածություն: Կորոնավիրուսի համավարակը խիստ բացասաբար ազդեցություն ունեցավ հումքի առևտրից մեծ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության վրա: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունը՝ այն թեժացնելով փորձելով հասնել երկրի քաղաքական էլիտայի և ներքաղաքական համախմբմանը:

Հարց. Տարբեր կարծիքներ կան առ այն, թե ինչպես իրավիճակը լարվեց հուլիսի կեսերից: Նշվում է, որ ադրբեջանական ուժերին պատկանող մեքենան հատել էր սահմանը, որից հետո կրակ էր բացվել դրա ուղղությամբ: Ոմանք նշում են, որ հավանաբար սահմանը պատահաբար էր հատվել, քանի որ խոսքը միայն մեկ մեքենայի մասին է:

Աշոտ Սմբատյան. Հուլիսի 12-ին ադրբեջանական զինուժը փորձել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Տավուշի շրջանի հայկական դիրքեր վերցնել իր վերահսկողության տակ: Փոխհրաձգության արդյունքում թիրախավորվել էին նաև Հայաստանի քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ օրինակ, մեկ մանկապարտեզ: … Հատկապես անհանգստացնող է, իմ կարծիքով, հակամարտության արտահանումը երկրների պետական սահմաններից դուրս: \

Այսպիսով, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր սաստկանում են հայկական համայնքի ներկայացուցչների դեմ թշնամանքը և բռնությունների, ինչպես նաև գույքի վնասման դեպքերը: Բեռլինում մեր դեսպանությունը ևս հարձակման թիրախ դարձավ. դեսպանության ծառայողական մեքենան անհայտ անձանց կողմից հրկիզվեց:

Հարց. Բայց մյուս ուղղությամբ էլ են հարձակումներ լինում՝ ադրբեջանական համայնքի անդամների վրա: Հակամարտությունում դիրքորոշումները սև ու սպիտակ չեն:

Աշոտ Սմբատյան. Նախորդ շաբաթ ես կոչով դիմեցի Գերմանիայի հայկական համայնքին՝ հորդորելով հեռու մնալ այնպիսի նախաձեռնություններից և ցույցերից, որոնք արտոնված չեն դաշնային և երկրամասային պատասխանատու գերատեսչությունների կողմից: Այլապես դա կարող էր հանգեցնել առկա լարվածության սրմանը:

Հարց. Միջազգային հանրությունը կոչ է արել գնալու դեէսկալացիայի և վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Հնարավո՞ր է արդյոք դա ներկա առողջապահական ճգնաժամի պայմաններում: Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս ուղղությամբ:

Աշոտ Սմբատյան. Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հակամարտության հանգուցալուծմանը խաղաղ ճանապարհով, որին մեզ համար այլընտրանք չկա: Միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների առաջարկներն ընդգրկում են շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմի ստեղծում, դիպուկահարների հետքաշում, որոնք դրական կանդրադառնան վստահության մթնոլորտի ձևավորման հարցում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղ ընդունել են համանախագահների առաջարկները: Դրանք սակայն մերժում է Ադրբեջանը: Վերջերս նախագահ Ալիևը հայտարարեց, որ իր համար անօգուտ է երկխոսությունը Մինսկի ձևաչափում: Նա նաև նշել է, թե Հայաստանի Հանրապետությունը «հնագույն ադրբեջանական տարածք է»: Այս ամենը լրացուցիչ բարդություններ է ստեղծում բանակցություններում:

Իսկ բանակցություններում հաջողության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորումը: Թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը գիտակցում են, որ միայն փոխզիջումային լուծումը կարող է տևական լինել: Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Պետք է խոսել ոչ թե Լեռնային Ղարաբաղի «մասին», այլ նրա «հետ»: …

Հարց. Թուրքիան Ռուսաստանի հետ միասին արտգործնախարարների հանդիպումից հետո կոչ արեց իրավիճակի դեէսկալացիայի:

Աշոտ Սմբատյան. Ֆորմալ առումով՝ այո: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս համատեղ զորավարժությունները ճիշտ հակառակն են վկայում: Միաժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք բոլոր ռազմական միջոցներով կաջակցեն Ադրբեջանին, իսկ վերջինիս ՊՆ խոսնակը բացահայտորեն սպառնացել է ռմբակոծել Հայկական ԱԷԿ-ը:

Հարց. Բայց միայն եթե Հայաստանը կրակ բացի ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարի կամ այլ ռազմավարական կետերի վրա:

Աշոտ Սմբատյան. Եկեք հստակ փաստերն ամրագրենք: Նախ, հայկական կողմի որևէ պետական քաղաքական գործիչ չի հայտարարել կամ սպառնացել թիրախավորել Մինգեչաուրի ջրամբարը կամ այլ ռազմավարական կետ: Երկրորդ, հակառակ դրան, փաստացի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հստակ նշեց, որ իր զենքերը «պատրաստ են հարվածելու Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ, ինչը Հայաստանի համար աղետալի հետևանքներ կունենա»:

Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է, որի թիրախավորումը 1949թ. և 1977թ. Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ I արձանագրությամբ անթույլատրելի է: …

Հարց. Հայաստանն ու Թուրքիան երկար և բարդ պատմություն ունեն՝ կապված Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ: Շվեյցարիան, Ավստրիան և Գերմանիան արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին, ինչպիսի՞ն է այս առնչությամբ Լիխտենշտայնի դիրքորոշումը:

Աշոտ Սմբատյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար և բարդ ճանապարհ էր: 100 տարի անց միայն այն ճանաչեցին նաև Գերմանիան և Ավստրիան, որոնք ժամանակին Օսմանյան Կայսրության դաշնակիցներն էին: Վստահ եմ, որ մի օր նաև Լիխտենշտայնի Իշխանապետության Լանդթագը կճանաչի այն: Այդ նպատակով բոլորս միասին պետք է աշխատենք՝ քաղաքական, հասարակական գործիչները, խորհրդարանականները և մամուլը՝ հիմք ընդունելով այն, որ միևնույն է ճշմարտությունը միակն է, կատարվածը մերժելով ոչնչի հասնել հնարավոր չէ, անհրաժեշտ է առերեսվել անցյալին և պատմությանը, պատմությունից դասեր քաղել՝ ապագայում մարդկության դեմ նմանօրինակ հանցագործությունները կանխելու նպատակով:

Իր հարցազրույցը դեսպանն ավարտել է հետևյալ նախատասությամբ. «Միջազգային հարթակում Հայաստանը հայտնի է վստահելի գործընկերոջ համբավով»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}