Քաղաքական 13:13 06/08/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի

«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.

«Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել և դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների և ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ և անիմաստ և ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ և ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, և ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները: 
Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, և լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն և աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն և չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:
Ահա և պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաև «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձևակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ և դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ ևս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:

Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:
Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը և պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ և ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաև նշանակումներ: Նա նաև ամեն օր կզանգի ձեզ և կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները և ասել, թե որքան է ձեր և ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք և գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը և առողջություն մաղթելով կուղարկեն տուն: 
Եթե դյուրահավատ եք և խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը և որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու և յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:
Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները և պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից և հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա
ա. ո՞վ է գնումներ անելու
բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները
գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը
դ. ինչպես են մտնելու բանկ և վճարելու վարկային պարտավորությունները:
Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես և ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:
Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:
Սա է իրականությունը, և ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո  դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:
Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: և սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: և չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին  պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:

Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:
Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:
Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը և ասում՝ դուք առողջ եք և կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, և որ կարելի է սպասել ու սպասել, և որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարևաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար  կրկին վճարում է և թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են և մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձևով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:
Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձևով և սա փաստ է, անհերքելի փաստ:

և անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննվել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, և վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}