Երիտասարդ աղջկան ու տղային փրկարարները մոտեցրել են ափին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 5-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքից երկու քաղաքացի ջրային մոտոցիկլով գնացել են դեպի «Ալբատրոս» լողափ, սակայն բավական ժամանակ քաղաքացիներից ոչ մի տեղեկություն չկա։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտոցիկլը խափանվել է։ Ջրափրկարարները քաղաքացիներ Ռուբեն Լ․-ին (ծնված 1999 թ․), Նարինե Հ․-ին (ծնված 2000 թ․), ջրային մոտոցիկլը ևս, մոտեցրել են մոտակա ափ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ