‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են
Օգոստոսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորամասում կատարած շրջայցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Շրջայցի ավարտին Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս.թ. հուլիսի 18-ին հակառակորդի ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում