«Մեկ Հայաստան»-ը վիճարկում է դիմակ չկրելու համար տուգանքի որոշումները
«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմամված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում։
Կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի փոխանցմամբ, դրա արդյունքը պետք է լինել դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։
«Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։
Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։