Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն
Օգոստոսի 7-ին, ժամը 14։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սուլեյմանի դոշ» կոչվող հանդամասի մոտկայաքում մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն անտառային հատվածում հայտնաբերել են քաղաքացի Զաքար Գ․-ին (ծնված 2003 թ․) և ուղեկցել Վանաձոր քաղաք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան