Նյու-Յորքում ավելի քան 120 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 120 հազար նյույորքցիներ մնացել են առանց էլեկտրականության, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանում են արևադարձային փոթորիկներից հետո: Հստակեցվում է, որ էլեկտրաէներգիայի անջատումները մեծապես Մանհեթենում են եղել։
Տրանսպորտի օպերատորը նույնպես նախազգուշացրել է հոսանքազրկումների հետևանքով երթևեկության հնարավոր հետաձգումների մասին:
Ըստ աղբյուրի, փոթորիկը շուրջ 1.3 միլիոն մարդու էլ առանց էլեկտրականության է թողել Միացյալ Նահանգների արևելյան ափին:
Փոթորիկը օգոստոսի 3-ին հարվածել է նաև Հյուսիսային Կարոլինային: Առնվազն վեց մարդ մահացել է։