Իրավունք 16:12 07/08/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննություն նշանակվեց

ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը, որը նախագահում է դատավոր Արթուր Ծատուրյանը։

Նշենք, որ գրքի գովազդման թույլտվություն չստանալուց հետո «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո է դիմել «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի իրավատերը, և հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը նույնպես դիմել է դատարան, և մերժում ստանալուց հետո դիմել է Վարչական դատարան։

Ելնելով վերոգրյալից,  «Սփեյս Մենեջմենթ» ընկերությունը օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի վկայակոչմամբ, ներկայացրել է նշված հայցադիմումը և խնդրել պարտավորեցնել պատասխանողներին 08.07.2019 թվականի դիմումի հիման վրա տրամադրել օրենքով նախատեսված գովազդի թույլտվությունը։

Նշենք, որ դատարանի որոշմամբ նախորդ դատական նիստին պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոն վարչական շրջանը փոխվել է և պատասխանող կողմ է դարձել Երևանի քաղաքապետարանը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչաբաևը տեղեկացրեց, որ իրենք նույն դիմումը ներկայացրել են երկու տարբեր վարչական շրջանների ղեկավարներին, և պատրաստ են այդ դիմումները ներկայացնել, եթե վարչական մարմնում դրանք առկա չեն։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Մարտիրոսյանն էլ նշեց, որ այդ դիմումներն առկա են վարչական մարմնում. «Ես ունեմ վարչական շրջանների աշխատակազմերի կողմից տրված երկու պատասխան։ Դրանց հետ կից ներկայացնում եմ նաև դիմումներն ու փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել են պատասխանները»։

Դատավոր Արթուր Ծատուրյանն էլ նշեց, որ Արա Մարտիրոսյանի ներկայացրած փաստաթղթերից հստակ երևում է, թե ինչ է տրվել դիմումին կից. «Դատարանի բանավոր խնդրանքը բավարա՞ր է, որպեսզի դուք ներկայացնեք ամբողջական փաստաթղթերը»։

Պատասխանելով, Արա Մարտիրոսյանն ասաց. «Այո, ես կներկայացնեմ ամբողջական փաստաթղթերը, որոնք կից ներկայացված են եղել դիմումին»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչուբաևն էլ ասաց, որ ինքը ևս կներկայացնի այդ փաստաթղթերը։

Դատավոր Արթուր Ծատուրյանը հետաքրքրվեց նաև, թե որքան ժամանակ կպահանջվի, որ պատասխանող կողմը դիմումին կից փաստաթղթերը ներկայացնի վարչական դատարան, որին ի պատասխան՝ Արա Մարտիրոսյանը նշեց՝  երկշաբաթյա ժամկետում փաստաթղթերը կներկայացվեն։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչուբաևն էլ ասաց, որ պատասխանող կողմը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, իսկ հայցի դեմ առարկելու դատավարական միակ ձևը հայցի պատասխանն է։

«Պատասխանողը կարող էր այս առարկությունը բացման խոսքի շրջանակում ներկայացնել, կամ գուցե եզրափակիչ ելույթի ժամանակ, բայց այս առումով ներկայացված առարկությունները դատավարական որևէ նշանակություն չունեն, և դրանք կարելի է դիտարկել որպես դիմում՝ ինչ-որ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ գործը նախապատրաստված է դատաքննության, և կարող ենք շարունակել»,- նշեց նա։

Պատասխանող կողմի ներկայացուցիչն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումն է ներկայացված առարկությունների շրջանակում. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք այդ տեսքով»։

Դատավոր Արթուր Ծատուրյանն էլ կողմերին հայտնեց, որ դատարանը մտադրություն ունի դատաքննություն նշանակել 2020 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11.00-ին։

Կողմերից որևէ մեկն այս առնչությամբ առարկություն չուներ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:56
«Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
«Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:
Աղբյուր` Panorama.am
15:43
Սահմանադրության հետևելու լիազորությունները պոզով-պոչով է լինո՞ւմ.Պետրոսյանը՝ ՀՀ նախագահին
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասի» օրենքով Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է կառավարության շենքին, իր կեցավայրին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սուրեն Սարգսյան. Իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդադարձել է Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար Սյունքի կարևորությանը....
Աղբյուր` Panorama.am
15:32
Վրաստանի ՆԳՆ-ն՝ Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքի մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Արփինե Հովհաննիսյան. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած վերջին զարգացումներին, գրում է. «Մի քանի օր է`...
Աղբյուր` Panorama.am
15:14
ԵՄ-ն լրացուցիչ 10մլն եվրո է հատկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին
Որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի մաս, Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 10 միլիոն եվրոյի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է...
Աղբյուր` Panorama.am
14:49
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։...
Աղբյուր` Panorama.am
14:42
Մշակույթի նախարարի գլխավորած թուրքական պատվիրակությունը մայիսի 17-ին կժամանի Ռուսաստան
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը պատվիրակության հետ միասին մայիսի 17-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Կումանը ամենայն հավանականությամբ կհեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռանալու է կատալոնական ակումբից այս ամառ: Այս մասին գրում է football24-ը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
14:27
2025-ին քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենք երկար ժամանակ է բզկտում են Զանգեզուրը: Շատ ճիշտ է ասում, ինքնախոստովանական ցումունք է տալիս»,-...
Աղբյուր` Panorama.am
14:21
Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա
Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտից սկսել են Գազայի հատված ավիահարվածների հերթական շարքը՝ Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կորոնավիրուսը հանգեցրել է նրան, որ տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան
Կորոնավիրուսի պարագայում սրտանոթային բարդությունների հետ կապված ամբողջ աշխարհում բժշկական համայնքը երկու խնդիր ունեցավ: Ասուլիսում ասաց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկով. Պուտինը համոզված է՝ ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի ու այժմ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սրտաբան. 18 տարեկանից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարերակային ճնշում
«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը կասեցրել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ 450,000 դոզայի բաշխումը՝ պատվաստումից 11...
Աղբյուր` Panorama.am
13:40
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
Պաղեստինը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային` պահանջելով ընդունել բանաձև իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, հայտարարել է երկրի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ընթացքում ներկայացվում են բազմաթիվ պրեմիերաներ
Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի փակման համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել են Սամարիայի շրջանում իրականացված ահաբեկչության մասին
Իսրայելի պաշտպանական ուժերը երկուշաբթի օրը հաղորդել են ականապատ մեքենայի հարձակման մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ Դեպքը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
13:20
Էլինար Վարդանյան. Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հունիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
13:14
Չինաստանի ԱԳՆ-ն աջակցում է պատվաստանյութերի սեփականությունը վերացնելու առաջարկին
Չինաստանի իշխանություններն աջակցում են զարգացող մի շարք երկրների դիրքորոշմանը, որոնք անհրաժեշտ են համարում վերացնել համապատասխան դեղերի մտավոր...
Աղբյուր` Panorama.am
13:08
ARARAT թանգարանը հրավիրում է բացահայտել Երևանի մի շարք թանգարաններ
«Թանգարանային օր/գիշեր» միջոցառման շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
13:01
Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Գանձայում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատանքները
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում արդեն մեկնարկել են Վահան Տերյանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
12:43
ԵԽԽՎ հանձնաժողովն այսօր քննարկելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
Այսօր տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ։ Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վահագն Հայրապետյանը կներկայանա նոր՝ Electronic Planet նախագծով
Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
12:32
ՔԿԱԳ-ից տեղեկանք ստանալու համար առհասարակ պետական տուրք չի գանձվի. Վահե Դանիելյան
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտի որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Փոխհրաձգության հետևանքով Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել
Կալիֆոռնիայում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությունը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}