Աշոտյան. Աննա Հակոբյանի հայտարարությունը այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին «Ազատություն» ռկ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունների մեկի համար։
Ֆեյսբուքյան իր էջում Աշոտյանը գրում է.
«Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար։
Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։
Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։
Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր, 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ոչ իր ինտելեկտով, ոչ մտածելակերպով, ոչ գիտելիքներով, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ բարոյագիտությամբ։
Դե հիմա երևակայեք 3-րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի և աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել»։