Հրդեհ Արին Բերդի փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ չշահագործվող կիսակառույց շինությունում (3500 քմ) այրվում են շինարարական նյութեր։
Պարզվել է, որ այրվել է Արին Բերդի փողոցի թիվ 3/21 հասցեում գտնվող մեկ հարկանի կիսակառույց շինության տանիքը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։19-ին։ Այրվել են շինության տանիքի պենոպլեքսից կառուցատարրերը՝ մոտ 1200 քմ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի վեց միավոր օժանդակ տեխնիկա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին