Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
«Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշակի խախտման դեպքեր:
Իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքեր:
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել է վարորդ՝ առանց դեմակի:
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ Պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։
Հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։