Սաակաշվիլին ՄՔԴ է ներկայացրել 2008 թվականի պատերազմի վերաբերյալ միջազգային փորձագետների զեկույցը
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությամբ միջազգային իրավաբանական փորձագետները 2008-ի ռուս-վրացական պատերազմի քննության վերաբերյալ իրենց զեկույցը ներկայացրել են Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ), գրում է newsgeorgia.ge-ն՝ վկայակոչելով Սաակաշվիլիի խոսքը։
Սաակաշվիլին ասել է, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ցուցումով, «Վրացական երազանք» կառավարությունը վերջին տարիներին փորձում է մեղադրել վրացի զինվորներին պատերազմական հանցագործությունների մեջ:
Վրաց նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար վրացական ներկայիս իշխանությունները օգտագործում են Արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանիին և Պետական անվտանգության ծառայությունը (SGB):
«Վրացական կառավարությունն ամեն ինչ արել է նման տեղեկատվություն տրամադրելու համար, ինչը կդառնա մեղադրանք Վրաստանի զինված ուժերի և վրացի զինվորների դեմ: Իվանիշվիլիի անձնական ցուցումներով ՝ պետական անվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանի պլանները կատարվեն, և գոնե երկու կողմերն էլ մեղադրվեն:
Սա մեծ դավադրություն է ճշմարտությունը թաքցնելու համար: Ես որոշեցի անել այն, ինչ պետք է աներ երկրի կառավարությունը. օգնել միջազգային հանրությանը ճշմարտությունը հաստատելու հարցում», - ասել է Սաակաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին Վրաստանում սով է կանխատեսում է, եթե վատանան հարաբերությունները Ուկրաինայի հետ
- Վրաստանը մտավախություն ունի, որ Սաակաշվիլին կմիջամտի Թբիլիսիի գործերին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ