Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է BBC-ն:
Սարրին «Յուվենտուսը» ղեկավարում է 2019-ից։ 61-ամյա Սարրին ակումբի հետ եռամյա պայմանագիր էր կնքել անցած ամառ։ Իտալիայի գավաթի խաղարկությունում թիմը հասավ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Նապոլիին»:
Նրա ղեկավարության օրոք թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն։
Ակումբը տարածած հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Սարրին՝ «Յուվենտուսի պատմության մեջ նոր էջ գրելու համար»։