Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը
Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։
Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ