Գյուղմթերքների տոնավաճառը արդեն գործում է «Դալմա» առևտրի կենտրոնից ոչ հեռու
Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը արդեն գործում է Հրազդան մարզադաշտի հարևանությամբ։ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը լուսանկարներ է հրապարակել նորաբաց տոնավաճառից՝ հիշեցնելով, որ թարմ գյուղմթերքն այդտեղ վաճառում է հենց արտադրող գյուղացին։
«ԹԱՐՄ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԱՐՏԱԴՐՈՂԻՑ։ Տոնավաճառը գործում է միայն շաբաթ և կիրակի օրերին»,- նշել է նախարարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ գյուղացիներին այստեղ տարածք հատկացվեց բողոքի ակցիաներից հետո, երբ թույլ չտվեցին գործել Կասյան փողոցի տոնավաճառը։
Այժմ «Դալմա» առևտրի կենտրոնի հարակից հատվածում գործող տոնավաճառից երևանցիները կարող են ձեռք բերել բանջարեղեն, միրգ, կաթնեղեն։
Նախարարությունից խոստացել էին, նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։
Կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե ֆերմերը որ մարզը և որ համայնք է ներկայացնում՝ խուսափելու վերավաճառողների ինստիտուտից։
Հարակից հրապարակումներ`
- Կասյանի գյուղմթերքի տոնավաճառի առևտրականներն այսօր կառավարության շենքի դիմաց էին
- Գյուղացիները պահանջում են՝ թույլ տալ Կասյանի շուկայի տարածքում իրենց բերքը վաճառել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ