Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության
Պոլսի հայոց պատրիարքարանը Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորությունների ներածի չափով օգնություն հավաքել լիբանանահայ համայնքին աջակցելու համար, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը։
Հայտարարութան մեջ ընդգծվել է, որ պատրիարք Սահակ սրբազանն աղետի հենց առաջին օրվանից մշտականի կապի մեջ է Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի հետ և հետարքրվում է հայ համայնքի կարիքներով։
«Այս օրերին մեր համայնքի մարդկային պարտքն է՝ միանալ համաշխարհային մարդասիրական նախաձեռնություններին և աջակցել օգնության կարիք ունեցող մեր լիբանանցի եղբայրներին։ Պատրիարքարանի հոգևորականները առաջին քայլն արդեն արել են այս կոչի շրջանակներում՝ նվիրաբերելով 7․000,00 ԱՄՆ դոլար», - ասված է պատրիարքարանի քարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։
Կից ներկայացվել են նաև պատրիարքարանի բանկային հաշվեհամարի տվյալները՝ հայկական համայնքի կողմից կատարվող հնարավոր նվիրաբերությունները ընդունելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մեքսիկացի միլիարդատերը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորել է
- Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
- Ինտերպոլը քննում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառները
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները