Հայտնաբերվել են Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղերը
Հնդկաստանի Կերալա նահանգում վթարի ենթարկված «Boeing 737» ինքնաթիռի կործանումից հետո փրկարարները հայտնաբերել են թռիչքային ձայնագրիչներ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Թռիչքների տվյալների թվային ու ձայնային ձայնագրիչները հետագա ուսումնասիրության համար կտեղափոխվեն Դելի»,- նշում է աղբյուրը։
Ավելի վաղ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Հարդդեպ Սինգհ Պուրին ասել էր, որ դեպքի պաշտոնական հետաքննությունն իրականացնելու է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությանն առընթեր պատահարների հետաքննության բյուրոն:
Հնդկական «Air India Express» ավիաընկերության «Boeing 737» ինքնաթիռը ուրբաթ օրը ծանր վայրէջք էր կատարել Հնդկաստանի Կերխիկոդե քաղաքի օդանավակայանում: «Air India Express»- ի վերջին տվյալների համաձայն, միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում ՝ երկու օդաչու: Անձնակազմի չորս անդամների կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան