Զիդանը չի լքի «Ռեալ»-ը՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ ակումբը լքել, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Նշվում է, որ 1/8 եզրափակչում իսպանական ակումբը 2:4 հաշվով զիջել է «Մանչեսթեր Սիթի»-ին: Հատկանշական է, որ երկու հանդիպումներն էլ ավարտվել են 2:1 հաշվով ՝ հօգուտ անգլիական թիմի:
«Ես շարունակելու եմ մնալ «Ռեալ»-ի մարզիչը, քանի դեռ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Պետք չէ այլևս հարցեր տալ իմ ապագայի վերաբերյալ», - ասել է Զիդանը:
Ավելի վաղ Զիդանը մեկնաբանել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» խաղը:
«Դուք չեք կարող երջանիկ լինել, երբ ձախողվում եք, բայց նաև պետք է հպարտանաք ձեր արածով: Մրցակիցը շատ լավ խաղաց: Հիմա արդարացումներ փնտրելու ժամանակը չէ: Մենք կորցրեցինք այս խաղը։ Բայց գլխավորն այն է, որ ես հպարտ եմ թիմի ներդրած ջանքերով»,- ասել էր «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեալը» մրցաշրջանի վերջում չի հեռացնի Զիդանին, նույնիսկ եթե թիմը գավաթի չարժանանա
- Ինչքան աշխատավարձ կստանա Զիդանը «Ռեալում»