Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08
«Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։
«Ախալքալաքի բնակիչները «Հետք»-ին պատմել են, որ բախումը տեղի է ունեցել ծնունդով Դիլիսկա և Կուլիկամ գյուղի բնակիչների միջև, ովքեր դեռևս տարիներ առաջ ծագած վիճաբանություն են ունեցել:
Կուլիկամցի երեք եղբայրների և ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանի որդիների միջև այսօր կրկին բախում է տեղի ունեցել, հնչած կրակոցների հետևանքով մահացել է Կուլիկամի բնակիչ Վ.Մ.-ն, ինչից բորբոքված և վրդովված կուլիկամցիները հրդեհել են Ախալքալաքի կենտրոնական հատվածում գտնվող Սամվել Գաբրիելյանի հյուրանոցը, այնուհետև նրա և որդու տները, ինչպես նաև Կլիմենտ Քոսյանի և Գենա Զարմարյանի տները:
Վերջիններս, ըստ մեր ստացած նախնական տեղեկությունների, նույնպես գտնվել են դեպքի վայրում:
Հրշեջ ծառայությունն արդեն հանգցրել է հրդեհները, սակայն ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրերը: Առայժմ Ախալքալաքում քաոսային իրավիճակ է:
Վերակենդանացման բաժանմունքում է Սամվել Գաբրիելյանը, ով, ըստ մեր զրուցակիցների հայտնած տեղեկությունների, ծեծի է ենթարկվել»,- գրում է «Հետք»-ը։
22։44
Ինչպես Վրաստանի «Առաջին ալիք»-ին հայտնել են ՆԳՆ-ում, գործ է հարուցվել ՔՕ-ի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի անօրեն գնում-պահում) հոդվածներով:
22։05
Ըստ թարմացված տեղեկատվության, Ախալքալակում հրդեհված տների թիվը հասել է երեքի։ Բոլորը կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ։ Առաջինն այրել են հյուրանոցը, կոտրել պատուհաններն ու դռները։ Դեպքի վայր է ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
21:40
Ախալքալաքում ջարդերը շարունակվում են։ Jnews.ge-ի փոխանցմամբ, ամբոխը երկու տուն է հրդեհել՝ մեկը Մյասնիկյան, մյուսը՝ Նալբանդյան փողոցներում։ Բացի այդ այրվել է հյուրանոց։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ։ Ջարդվել են մեքենաներ, հնչել են կրակոցներ։
Կան վիրավորներ։ Վնասվածք ստացած մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում։
Թե որն է անկարգությունների պատճառը, Jnews.ge-ն փորձում է ճշտել։ Նշվում է, որ լարված իրավիճակ է ողջ քաղաքում։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ այսօր ժամը 19-ի սահմաններում «Խաս Բախչա» այգու մոտ տեղի են ունեցել ջարդեր, կան զոհեր։ Երիտասարդների խումբը ջարդել է հյուրանոցի պատուհաններն ու դռները, ինչից հետո հրդեհել։
Ըստ նախնական տեղեկությունների, ամեն բան սկսվել է Կուլիկամ գյուղի մի երիտասարդ բնակչի սպանությունից։ Նշվում է, որ հրդեհված տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, հատուկ ծառայությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան