Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:
Ավելի վաղ հայտնի էին դարձել պայթյունի հայազգի զոհեր Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թեքիրյանի, Շանթ Հակոբյանի և Ալիս Բալյանի անունները:
Հարակից հրապարակումներ`
- Մեքսիկացի միլիարդատերը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորել է
- Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավոր հայերի թիվը շուրջ 300 է
- Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի