«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Մանչեսթեր քաղաքում անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում բելգիացին ինը գոլային փոխանցում է կատարել։
Դե Բրյունը գերազանցել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի ռեկորդը: 2008/2009 մրցաշրջանի խմբային փուլի խաղում ռուսաստանցին կատարել էր 8 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև հանդիպումն ավարտվեց 2: 1 հաշվով ՝ հօգուտ բրիտանացիների:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ «Յուվենտուսը» հեռացավ Չեմպիոնների լիգայից
- Զիդանը չի լքի «Ռեալ»-ը՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու պատճառով