«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։ Այսօր հերթը հասավ Մհերին և կրկին լռում է բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Բժիշկներ ջան, հույս ունեք, որ անձամբ ձեզ չե՞ն հասնի, անձամբ ձեզ չե՞ն կպնի։ Հույս ունե՞ք, որ չկայացած բժիշկ, բժշկին ատող, մասնագետներից սարսափող և զզվող, Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող Ա․Թորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը։
• Հակատուբերկուլոզային դիսպանսերներ,
• Ուռուցքաբանություն,
• ՁԻԱՀ-ի կենտրոն,
• Ծննդատներ,
• Ինֆեկցիոն ծառայություն,
• Մաշկավեներաբանական դիսպանսեր,
• Բազմաթիվ հարգված վաստակավոր բժիշկներ,
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ։
ՀԱՅ ԲԺԻՇԿ, այդ հաջորդը ԴՈՒ՛ էս։
ՁԱՅՆ ՀԱՆԻ, ԲԺԻՇԿ, ՔՈ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՒ ՎՐԱ ՈՏՔԵՐ ԵՆ ՍՐԲՈՒՄ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դավիդյանցի փոխարեն տնօրենի ԺՊ նշանակելու է նախարարը
- Եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պարոն Թորոսյան. Թեհմինա Վարդանյան
- «Նորք»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան