Մեքսիկացի միլիարդատերը կօգնի վերականգնել Բեյրութի նավահանգիստը
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ լիբանանյան ծագմամբ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը, կաջակցի պայթյունից ոչնչացված Բեյրութի նավահանգստի վերականգնմանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով լատինամերիկյան երկրում Լիբանանի կենտրոնի ղեկավար Ամին Սայդեն Քարամի խոսքը։
Վերջինս հայտնել է, որ Մեքսիկայում դեռ ողբերգությունից առաջ էր դրամահավաք սկսվել` տնտեսական ճգնաժամ ապրող մերձարևելյան հանրապետությանն օգնելու համար, և այդ աշխատանքը այժմ էլ շարունակվում է:
«Մենք արշավներ ենք իրականացնում Լիբանանի Կարմիր խաչի գրասենյակ ռեսուրսներ ուղարկելու համար, և կան ձեռնարկատերեր, որոնք ցանկանում են աջակցել Բեյրութի նավահանգիստը վերակառուցելուն։ Նրանց շարքում է նաև Կառլոս Սլիմը»,- ասել է Քարամը։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար
- ՀՅԴ ԳՄ. Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին
- Սուրեն Պարսյան. Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ