Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս: Թերակղզու բնակիչները կարող են վիզա ձեռք բերել Ուկրաինայի ԵՄ երկրների հյուպատոսարաններում, գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը:
«Սա նշանակում է, որ բռնակցումից հետո Ռուսաստանի իշխանությունների կողմից Ղրիմում տրված ռուսական անձնագրերը չեն ճանաչվում կամ ընդունվում՝ Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս»,- ավելացրել է Էդերերը:
Այսպիսով, Շենգեն վիզա ձեռք բերելու համար Ղրիմի բնակիչներին անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից տրված անձնագիր` նախքան բռնակցումը, կամ ուկրաինական անձնագիր: Միևնույն ժամանակ, քաղաքացիները վիզա ստանալու համար պետք է դիմեն միայն Ուկրաինայում տեղակայված ԵՄ հյուպատոսարաններին, և ոչ թե Ռուսաստանին:
Դեսպանը հիշեցրել է, որ Ղրիմի բնակիչների համար, որոնք ունեն ուկրաինական անձնագիր, 2017-ին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ է գործում։