Ինչո՞ւ «Յուվենտուսը» հեռացավ Չեմպիոնների լիգայից
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիզիո Սարին մեկնաբանել է թիմի հեռացումը Չեմպիոնների լիգայից, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) պաշտոնական կայքին։
Նշվում է, որ թուրինյան ակումբը մրցաշարի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում հաղթել է «Լիոն»-ին: Առաջին հանդիպումը, որը կայացել է Իտալիայում, ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական ակումբի, որը թիմին թույլ է տվել, ընդհանուր 2: 2 հաշվով, դուրս գալ քառորդ եզրափակիչ։
«Ցավոք, մենք դուրս մնացինք՝ առաջին խաղի պատճառով՝ ավելի կոնկրետ, առաջին խաղի առաջին կեսի պատճառով: Սա մրցաշար է, որում դուք կամ հաղթում եք, կամ՝ դուրս մնում: Եվ, ունեցած գերազանց արդյունքից հետո անգամ, մենք դուրս մնացինք », - ասել է Սարին։