Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով հոգեբան Աննա Խապեսկայայի խոսքը:
Ըստ նրա ՝ ուշ արթնանալու դեպքում մարդու առօրյա ռեժիմը խախտվում է, և աշխատանքային ժամին նա չի կարողանում եռանդուն և ակտիվ լինել։
Հոգեբանը նշել է նաև, տանն աշխատելու դեպքում ևս չպետք է մոռանալ առավոտյան սուրճի, լոգանքի և հագուստի ընտրության մասին։
«Հագեք այն հագուստը, որը դուք կընտրեիք աշխատանքի գնալու համար... կազմակերպեք ամեն ինչ այնպես, կարծես իսկապես պատրաստվում եք գնալ օֆիս՝ աշխատանքի», - խորհուրդ է տվել Խապերսկայան:
Մասնագետը նաև առաջարկում է կարճատև զբոսանք ունենալ աշխատանքից առաջ, բայց զերծ մնալ հեռուստացույց դիտելուց: Միևնույն ժամանակ, ճիշտ երաժշտություն լսելը ևս խիստ կարևոր է
«Թույլ մի տվեք, որ տեղեկատվության ավելորդ հոսքը նոր օրվա առաջին րոպեներին լցնի ձեր մտքերը», - շեշտել է Խապերսկայան: