Քաղաքական 20:04 10/08/2020 Հայաստան

Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել,ես այնքան մահ եմ տեսել․Վ․Գասպարյան

Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ  իրականություն է։ Այս մասին PARA TV-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սևանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին և դրա արձագանքներին։

Վ․Գասպարյան- Ես իմ գլխավերևում, մոտ 10մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․ Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաև սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերևում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ», պատմել է Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ վրդովմունքի առիթը, և սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, և, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել։

Մեկնաբան- Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց։

Վ․Գասպարյան- Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետև պետք  է հասկանան, որ եթե ներխուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը և գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ․․․ Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել ։

Մեկնաբան․-Չե՞ք վիրավորել

Վլադիմիր Գասպարյան․-Երբ արդեն երեկոյան աղմուկ բարձրացավ, իմ մտքով չէր անցնում, որ այդ տղաները կարող են գնալ և ինչ-որ հայտարարություններ անել, ես արդեն հասկացա, որ դա ծրագրավորված ակցիա է, ես սադրանքի չգնացի, նկարահանող սարքը բերում են մարդու տան վրա, ուրեմն ուզում են, որ մարդը նյարդայնանա և ինչ-որ գործողություններ անի։ Այս բանն արվել է սադրանքի համար, բայց ես սադրանքի չեմ գնացել։ Ես նաև  գիտեմ, որ սա կառավարվող բան է, չեմ ուզում ինֆորմացիա ստանալ, բայց ստանում եմ, իմանում, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն։ Նման պետությունը չի կարող գոյատևել երկար։ Այդ նույն  «Ազատությունն» էր, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս նույն ձևով էր քարոզում և ասպատակում ոստիկանությունը, երբ ես ոստիկանապետ էի, սա նույն «Ազատությունն» է, որ Հայոց Եղեռնը չի ընդունում, սա նույն «Ազատությունն» է, որ քարոզում է բոլոր այն երևույթները, որոնք հարիր չեն մեր ազգին։ Սա սադրանք էր և այն առաջինը չէր։ Եվ ինձ շատ են ասել ինձ հետ աշխատող մարդիկ, որ գիտեք ինչ, մենք մեղավոր չենք, սա վերևից է։ Ցանկացած իշխանափոխությունից հետո երկրում տեղի  են ունենում երևույթներ, պետք է համբերել և հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ես 2 տարի դա համբերատար տարել եմ։ Բայց հիմա մտնում են ընտանիք, դա նշանակում է վախեցնել, ո՞ւմ վախեցնել, ի՞նձ վախեցնել, ես ինքս վախեցրել եմ ամբողջ կյանքում։ Ես իրենց ասել եմ՝ տղաներ, պատասխանատվության եք ենթարկվելու, և, երևի, դրանից վախեցած, գնացել ասել են՝ մեքենան քշեց մեզ վրա, վրաերթի էր ենթարկում և այլն։ Թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, թող իրենց անարդարության համար ների, որովհետև երիտասարդ են, չգիտեմ ինչ են անում։ Եթե իմ ընտանիքը պաշտպանելու համար քաղաքական որոշումներ են կայացնում՝ ինձ ձերբակալելու, երեկ պետք է ձերբակալած լինեին։

Մեկնաբան․-Ուշանո՞ւմ է ձեր ձերբակալությունը։

Վլադիմիր Գասպարյան․-Ամեն ինչը դարձել է համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դարձել այդ ամեն ինչը։ Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․ Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջև և կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ ինչ էիք անում դուք ներսում։ Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}