Հասարակություն 20:08 10/08/2020 Հայաստան

Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ․Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը հաղորդագրություն է տարածել ՝անդրադառնալով Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներին։

«Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների   «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։

Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ  հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։
Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։
Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։
Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե  ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։ Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում,  համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։
Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի, մշակույթի,  հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։
Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։  Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։
Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։

Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։
Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը,  գործում էր ՀՀ  այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը,  հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է»,-նշված է հաղորդագրությունում։

 



  



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից։
Աղբյուր` Panorama.am
21:49
Գեորգի Ավետիսյանն ազատվեց պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշւնյանը որոշում է ստորագրել է Գեորգի Ավետիսյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
21:08
Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
21:02
ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը
Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին մի շարք կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ռուսաստանը կսկսի Թուրքիային հարկային տեղեկատվություն տրամադրել
Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Թուրքիայում ԱՄՆ դեսպան․ «Ամերիկյան ընկերությունները կարող են դադարեցնել դեղերի վաճառքը Թուրքիային»
Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Հագուստ գնելու նպատակով մտել է տուն, գողացել բջջայինը
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին:...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նորածնին անվանակոչեցին հորեղբոր՝ Ադամ Սահակյանի անունով
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի  եղբոր՝ Մուշեղ Սահակյանի որդին։ Նորածնին անվանակոչել են հորեղբոր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Որո՞նք են COVID-19 պատվաստանյութերի առավելություններն ու թերությունները
COVID-19 պատվաստանյութերը, որոնց վրա աշխատում են աշխարհի գիտնականները, մշակվում են հինգ տարբեր տեխնոլոգիական հարթակներում, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
20:24
10 փաստ խաղողի մասին. բուժիչ հատկություններ
Խաղողն իր յուրահատուկ օգտակար հատկություններով բուժում է փորկապությունը, հոգնածությունը, մարսողական, երիկամային խնդիրները, մակուլադեգեներացիան և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ադրբեջանցի պատգամավորն ինքն իրեն շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամիլ Հասանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է՝ իր ծննդյան օրը: Ադրբեջանական կայքի...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԱՏՄ․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արարատ Միրզոյանը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են. քաղաքապետ
Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական...
Աղբյուր` Panorama.am
19:53
Պտղունք գյուղում այրվում է երկհարկանի շինություն․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է
Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Հրայր Թովմասյանը պարզաբանեց՝ ինչու է առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը
«Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն են․ ես ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մեքենան վարել է հետիոտնային անցումով անցնող 32-ամյա կնոջ ուղղությամբ. վերածվել է ծեծկռտուքի
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
19:40
Փաշինյանը մասնակցում է ՔՊ փակ նիստին
ՔՊ վարչությունը ընդլայնված փակ նիստ է հրավիրել, որի օրակարգը դեռևս հայտնի չէ։ Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր` Panorama.am
19:36
Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին aysor.am-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
19:24
Առողջ սեռական կյանքը խթանում է սրտի կաթվածից տուժածների երկարատև կյանքի հույսերը
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք սրտի կաթված են ունեցել, կարող են բարձրացնել կյանքի երկարատևության հնարավորությունները՝...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ո՞վ է ՍԴ նախագահի միակ թեկնածուն
Քվեարկություն տեղի չի ունեցել
Աղբյուր` Panorama.am
18:53
Սեքս, ալկոհոլ,Facebook, կրոնական մտորումներ. ամենալավ ու վատ զբաղմունքների տասնյակն ըստ հոգեբանների
Սեքսը և ալկոհոլը մարդիկ սիրում են ավելի շատ, քան բուժվելը և աման լվանալը: Հոգաբանները պարզել են 10 ամենահաճելի և ամենատհաճ զբաղմունքները, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բելգիան հանում է դիմակների պարտադիր լինելու պահանջը՝ չնայած վարակակիրների թվի աճին
Բելգիան նախօրեին հայտարարեց կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման մասին՝ չնայած երկրում վարակի աճող տեմպերին: Վարչապետ Սոֆի Ուիլմեսը...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով և դիմել ՀՀ կառավարությանը:  ԿԳՄՍ նախարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Եթե վարկերի համաներման մասին օրենք ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին. Ենգիբարյան
«Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, բայց վարկ վերցնելը կամ չվերցնելը յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}