Քաղաքական 14:54 10/08/2020 Հայաստան

Ստեփան Դանիելյան. Մարդիկ քվեարկել էին Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստանի կողմերից մեկի օգտին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հոդվածում գրում է.

«Ի՞նչ է նշանակում «Նոր Հայաստանը» և ի՞նչ ենք հասկանում՝ ասելով «Հին Հայաստան»․ բավականին բարդ հարցեր են, համենայն դեպս ոչ ոք մինչ այժմ դրանց պատասխանը չի կարողացել գտնել։ «Հնի» ու «նորի» անբովանդական կլիշեների բովանդակության փնտրտուքի խնդիրը մի կողմ դնենք ու փորձենք հասկանալ, թե հանրության կողմից դրանց ընկալման ի՞նչ հուզական էներգետիկա գոյություն ունի՝ ռացիոնալ տարրի բացակայության պայմաններում։

«Պատմության հիմքը բամբասանքն է»։
Թոմաս Կարլայն, 19-րդ դարի բրիտանացի գրող, պատմաբան

Կարծես թե դա պետք է հասկանալ հետևյալ կերպ․ «Նոր Հայաստանը» սպիտակ թուղթ է, որի վրա ինչ-որ բաներ պետք է գրվեն, սակայն՝ ինչ, դեռևս պարզ չէ: Պարզ չէ, որովհետև Հայաստանի քաղաքական ընդհանրական միտքն ամուլ է, տարերային է, հուզական է ու ոչ ռացիոնալ:
Սակայն թուղթն իրականում «սպիտակ» չէ, այնտեղ կան հնուց մնացած գրառումներ։

Հայաստանի քաղաքական դերակատարների կեղծ թեզերը

Նախ վերադառնանք քաղաքական դիսկուրսի ակունքներին։ 1996 թվականի նախագահական ընտրությունները ճեղքեցին իշխող քաղաքական էլիտան։ 1996-ին տեղի ունեցածն ուներ իր նախապատմությունը, դրա սկիզբը դեռևս դրվել էր ՀՀՇ-ԱԺՄ ճեղքումի ժամանակ, իսկ հետո՝ Դաշնակցության դատավարությամբ։ Քաղաքական դաշտը բաժանվել էր իրարամերժ հատվածների։

«Ի՞նչ է պատմությունը, եթե ոչ մի սուտ, որի հետ բոլորը համաձայն են»։
Նապոլեոն

1996-ից մինչ 1998-ի իր հրաժարականը Տեր-Պետրոսյանն դե յուրե ուներ իշխանություն, սակայն դե ֆակտո չէր տիրապետում իրավիճակին։ Այդ բաժանումը հաղթահարելու ու երկիրը կառավարելի դարձնելու համար Տեր-Պետրոսյանը ստիպված էր «դրսից» մարդ հրավիրել՝ Քոչարյանին, ով կկարողանար աշխատել ճեղքված քաղաքական էլիտայի երկու հատվածների հետ։

Դա այդ բաժանումը հաղթահարելու փորձ էր, սակայն դրանով Տեր-Պետրոսյանի քաղաքական գոյությունը դարձավ անիմաստ, ինչն արձանագրվեց 1998-ի իր հրաժարականով, սակայն նրա հետ իշխանությունը լքեց «նախկինների» հոծ խումբ՝ նոմենկլատուրայի ու օլիգարխների մի ստվար հատվածի հետ միասին։ Սակայն այդ խումբն իշխանությունը լքեց վերադառնալու ակնկալիքով, ինչի համար Տեր-Պետրոսյանը փորձեց գաղափարական հիմնավորում գտնել իրենց պարտության և հետագայում վերադառնալու համար։

Քաղաքական ինտելեկտի սղության պայմաններում ընտրվեցին կեղծ թեզեր, որոնք երկար ժամանակ Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքը դարձան։

Դրանք էին․
. «Արժանապատիվ» խաղաղության ու «միջազգային հանրության» մասին պարզունակ թեզերը՝ շարադրված «Պատերազմ և խաղաղություն» հոդվածում,
. «Ղարաբաղյան ավազակային կլանի» «թալանչիական», «մոնղոլ-թաթարական» էության մասին պնդումները, որոնք գալիս էին լրացնելու առաջին թեզը։

Այս պարզունակ թեզերը երկու տասնամյակ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դիսկուրսի հիմնական բովանդակությունն էին։ Պետության առջև կանգնած լրջագույն խնդիրների լուծման մասին որևէ լուրջ հայեցակարգ կամ անգամ թեզեր նրանք չկարողացան ձևավորել։
2008-ի դեպքերը 1996-ի շարունակությունն էին, սակայն հակառակ նշանով՝ այդ ժամանակ 1998-ին իշխանությունը կորցրած և «դրսում» մնացած խմբավորումը չկարողացավ վերադառնալ, ռևանշը չհաջողվեց։

Նրանց նպատակները և բողոքի «ալիքի» մեջ հայտնված հասարակության ցանկությունները միմյանց հետ որևէ առընչություն չունին, սակայն հանրության փոփոխությունների ձգտումը նրանց ժամանակավորապես դաշնակից էր դարձրել։

Եթե Հայաստանի քաղաքական գործընթացները փորձենք պարզեցված կերպով ձևակերպել, ապա 1998-ի քաղաքական էլիտայի մեջ տեղի ունեցած ճեղքումը պայմանավորեց հետագա դեպքերի ողջ տրամաբանությունը։

2018․ մասնակի ռևանշ

Հիմա գանք «հեղափոխությանը»։ «Նոր Հայաստանի» թեզը պետք էր հետևյալ կերպ հասկանալ՝ մենք շրջում ենք պատմության էջը և նոր հարաբերություններ ձևավորում։ Սակայն քաղաքական կյանքի հիմքում դնելով 2008-ի դեպքերը՝ «ժողովրդի վարչապետը» մեզ վերադարձրեց «Հին Հայաստան», իսկ ինքը հայտնվեց Տեր-Պետրոսյանի գաղափարական ծուղակում։

Իշխանության ողջ քարոզչամեքենան լծվել է «Հին Հայաստանի» հակամարտող կողմերից մեկի իրավացիությունը ապացուցելուն և դրա համար փորձում է պատմությունը վերաշարադրելով մյուս հատվածին պատմականորեն «սխալ» հանել։ Սակայն այստեղ առաջանում է ինտելեկտուալ առումով անլուծելի խնդիր։ Նոր իշխանությունը դրա համար պետք է ռեաբիլիտացնի «Պատմություն և խաղաղություն» հոդվածի թեզերը։

Առանց դրա իրենց առջև դրված խնդիրն անլուծելի է։ 1998-ին դա էր հայտարարվել քաղաքական ջրբաժանի հիմքը՝ «խաղաղության կուսակցությունը» պարտվել էր «պատերազմի կուսակցությանը», ինչը վերահաստատվեց 2008-ի շարժման ժամանակ։ Հիմա «ժողովրդի վարչապետը» պետք է իր կողակցից վերցնի «խաղաղության» դրոշը, ինչն առաջացնում է հարցեր։ Չի ստացվի այնպես, որ ընտանիքի մի անդամը վերցնի «նախկին» դրոշը, իսկ մյուս անդամը հայտարարի, որ հնագույն նախկինների հետ առընչություն չունի։

Այ այս երկիմաստ վիճակը կասկածի տակ է դնում գործող իշխանության լեգիտիմությունը, որովհետև մարդիկ քվեարկել են Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստաի կողմերից մեկի օգտին։ Փաստորեն, Նոր Հայաստանի համար քվեարկած մարդկանց թյուրիմացության մեջ են գցել։ Հին Հայաստանի օրակարգը փաթաթել են նաև քայլողների վրա, որոնց զգալի հատվածը նման օրակարգի համար չէր երեք շաբաթ քայլել։

Այսպիսով 2008-ի դատավարությունը փորձելով սարքել իրենց իշխանության լեգիտիմության հիմքը՝ «հեղափոխականները» հայտնվել են Տեր-Պետրոսյանի մտավոր ծուղակում։

Պայքար պատմության համար

Նացիստական Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության հիմնադիր Անտոն Դրեկսլերի թևավոր խոսքը մտել է պատմության մեջ։ Դրեկսլերը համարում էր, որ պատմությունը գրում են հաղթողները։ Դրեկսլերի պես հայկական «հեղափոխականները» նույնպես փորձում են վերաշարադրել պատմությունը։ Պատահական չէ, որ սկսել են վերանայել պատմության դասագրքերը և մեծ երևակայություն պետք չէ ունենալ, թե այնտեղ ինչպես կներկայացվի մեր վերջին երեսուն տարվա պատմությունը, նաև մինչ այդ եղած ժամանակաշրջանը։

«Պատմությունը չափազանց լուրջ գործ է, որպեսզի այն վստահենք պատմաբաններին»։
Յան Մակլեոդ, 20-րդ դարի բրիտանացի քաղաքական գործիչ

Այն, ինչ ցանկանում են անել «հեղափոխականները», հասկանալի է։ Ցանկացած պետություն և ցանկացած քաղաքական ռեժիմ գրում է անցյալի իր պատմությունը՝ իր ապագայի տեսանկյունով։

Կոմունիստները, հետո ՀՀՇ-ականները, հետո «նժդեհականները» դա էին անում, իսկ հիմա «հեղափոխականները» նույնպես այդ գործով են զբաղված։ Սակայն կարծում եմ՝ որպեսզի դա ստացվի կա՛մ պետք է վերցնեն «խաղաղության կուսակցության դրոշն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը, կա՛մ պետք է «մաքրվեն» բոլոր նախկիններից ու ձևակերպեն իրենց «թեզերը», ինչը նույնպես չենք տեսնում։ Այս երկիմաստ վիճակը կարծես թե անհաղթահարելի է իրենց համար, ինչը նշանակում է, որ չեն կարողանալու ձևակերպել իրենց քաղաքական դիսկուրսը, ինչը նույնպես տեսնում ենք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։  Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Մխիթար Նազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Հաղթե՛լու ենք․․․
Սա 83 նահատակված մարտիկների պատգամն է, զոհված երկու անմեղ մանուկների և երկու տարեց կանանց հոգու ճիչն է։ Հերթական անգամ թուրքը ցույց տվեց իր...
Աղբյուր` Panorama.am
12:50
ԱԳՆ. Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ
ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է  հայտարարություն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Թվիթերում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
12:42
Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
«Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրված են։ Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։ Մեր...
Աղբյուր` Panorama.am
12:23
Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ: Տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է ուղղաթիռներ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»։ «Ս.թ....
Աղբյուր` Panorama.am
11:57
Նիկոլ Փաշինյան. Սկզբից մտածեցի հարսանիք է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր...
Աղբյուր` Panorama.am
11:57
Լուսանկարներ՝ ռազմաճակատից
«#Հաղթելուենք»
Աղբյուր` Panorama.am
11:51
Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում չորս զոհ ունենք. Թաթոյան
«Ակնհայտ է, որ պատերազմ սանձազերծելու պահից Արդբեջանը թիրախային հարձակման է ենթարկել նաև քաղաքացիական բնակչությանը, ակնհայտ է, որ...
Աղբյուր` Panorama.am
11:46
28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Երեկ Հայաստանում  կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: 184 մարդ առողջացել է: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»
Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել երկիր՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այս մասին թվիթերում գրել է RT-ի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը չի կայանա
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:32
Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արցախի ազգային հերոսի Ուրֆանյանի մայրը նույնպես արյուն է հանձնում
Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը`տիկին Համեստը, արյուն է հանձնում։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նրա թույլտվությամբ հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մարկեդոնով․ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց աջակցության նման մասշտաբը նոր իրավիճակ է
«Ղարաբաղում իրավիճակի ներկայումս սրման համար մի քանի պատճառ կա. Առաջինը, որն, ինչպես ինձ թվում է, բանակցային դինամիկայի բացակայությունն է:...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը...
Աղբյուր` Panorama.am
11:17
ՀՅԴ երիտասարդական միությունն ակցիա կիրականացնի ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր ժամը 14։00-ին հավաքվելու են Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Այդտեղից նրանք երթով շարժվելու են...
Աղբյուր` Panorama.am
11:13
Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:09
Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում։ Վարդենիսի ԲԿ-ից մեզ հետ զրույցում ասացին,...
Աղբյուր` Panorama.am
11:05
Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
Իրանի սահմանային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել Իրանի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան
Բոգերներ Վահագն Մխոյանը գրում է. «Երեկվա ադրբեջանական զոհերի թվում կային նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայողներ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}