Քաղաքական 12:40 10/08/2020 Տարածաշրջան

Սևրի պայմանագիրը ստորագրողները հակաերիտթուրքեր էին. Սաֆրաստյան

«Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է մեր ժողովրդի պատմության հետ, և այս առումով պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ»,- «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովի ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, պայմանագրի շուրջ թուրքական երկու մոտեցում է եղել, և այն մոտեցումը, որը հաղթել է (Քեմալականների մոտեցում), կեղծել է պատմությունը. ոչ միայն հարևան ժողովուրդների, այլ նաև Թուրքիայի պատմությունը կեղծվել է։

«Եվ բոլոր այն թուրք գործիչները, որոնք առնչություն ունեին Սևրի պայմանագրի ստորագրման հետ՝ որպես Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ, որակվեցին որպես դավաճաններ և դատապարտվեցին։ Տասնյակ մարդիկ, թուրքական վերնախավի ներկայացուցիչներ մահապատժի ենթարկվեցին։ Ըստ էության, Սուլթանական կառավարությունն ու նրա շուրջ համախմբված մի շարք գործիչներ ոչ թե դավաճան էին, այլ փորձում էին երկընտրանքային ճանապարհ գտնել, փորձում էին նոր աշխարհում նորովի վերաիմաստավորել Թուրքիայի տեղն ու դերը։ Նրանք ցանկանում էին ստեղծել պետություն, որն իր սահմանների մեջ կներփակվի, և հարևան պետությունների հետ պետք է ունենանա նորմալ հարաբերություններ»,- նշեց նա։

Ըստ թուրքագետի, մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը կոչվում է «երիտթուրքական շարժում»։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, սխալ է մոտեցումը, որ այդ շարժման մասնակիցները միայն երիտթուրքերի վերնախավից էին.

«Երիտթուրքական շարժումն իրապես մեծ շարժում էր Օսմանյան կայսրության գոյության վերջին փուլում։ Այս շարժումը ներառում էր ամենածայրահեղ, ռասիստական և ազգայնամոլական գաղափարներ ունեցող մարդկանց։ Նրանք շատ-շատ էին։ Եվ քեմալական շարժումն, ըստ էության, նույն երիտթուրքկան շարժումն էր։ Մենք սա պետք է հասկանանք»։

Թուրքագետը նշեց, որ Քեմալն՝ իր գործունեությամբ, իր համախոհների աջակցությամբ շարունակում էր երիտթուրքական կուսակցության ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին և հայկական պետականությունը։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, կա մի գաղտնի փաստաթութ, որը թվագրված է 1920 թվականի նոյեմբերի 8-ով։ 

Նա ներկայացրեց, որ այդ փաստաթուղթն Անկարայից ուղարկվել է Քարաբեքիր փաշային, որը ղեկավարում էր Թուրքիայի հրոսակախումբը (թուրքական կողմը բանակ էր կոչում)։ Փաշան այդ ժամանակում Ալեքսանդրապոլում էր, և նրան ուղարկված նամակում նշված էր՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ ոչնչացվի՝ և՛ քաղաքական առումով, և՛՝ իրապես։

«Խոսքը ցեղասպանության շարունակության և ավարտի մասին էր։ Այսինքն՝ արդեն պետք է մի ողջ ազգ ոչնչացվեր, սա էր Քեմալականների նպատակը, և այս մարդիկ, հետագայում գալով իշխանության, կեղծեցին պատմությունը։ Բայց Քեմալի գործունեության մեջ եղել է մի փուլ, երբ նա մի պահ սկսել է կասկածել՝ արդյ՞ոք երիտթուրքական գաղափարները կենսունակ են։ Եվ նա փորձ արեց ուղղակի կապի մեջ մտնել անգլիական հետախուզության մեջ։ Այս փաստի մասին Թուրքիան չի խոսում»,- ներկայացրեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը ներկայացրեց՝ 1918 թվականին Քեմալի առաջին հանդիպումները եղել են անգլիական հետախուզության հետ, և թուրք փաշան իր ծառայությունն է առաջարկել անգլիացիներին.

«Սակայն նրա առաջարկը լուրջ չի ընդունվել, քանի որ շատ են եղել նման թուրք փաշաներ, որոնք իրենց ծառայությունն են առաջարկել անգլիական հետախուզությանը։ Այսինքն՝ քեմալականները պատրաստ էին ծանր դության դեպքում իրենց գաղափարները դավաճանել»։

Ռուբեն Սաֆրաստյանը հստակեցրեց՝ Սևրի պայմանագիրը ստորագրողները հակաերիտթուրքեր էին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են երիտթուրքերի դեմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:53
ԱՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է աջակցության գումարները փոխանցել միայն պաշտոնական հաշվեհամարներին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԱՀ ֆինանսների նախարարությունն ստանում է...
Աղբյուր` Panorama.am
00:27
Սա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված գործողություն է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում...
Աղբյուր` Panorama.am
00:20
Հրթիռահրետանային ուժերը գերազանց են կատարում իրենց առաջ դրած խնդիրները
Պաշտպանության բանակի հրթիռահրետանային կրակակետերից մեկի զինծառայողները, ավարտելով մարտական առաջադրանքը, զեկուցում են, որ նախնական...
Աղբյուր` Panorama.am
23:43
ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Lարված իրավիճակ է Ջավախքի Կարծախ գյուղում։ nor.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները հավաքվել են և ցանկանում են փակել...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
23:13
«Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով»
Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
23:10
ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ  է տարածել, որում երևում է, թե ինչպես  են Ացախի Պաշտպանության բանակի ուժերը...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Արցախում այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք. Գրիգորի Մարտիրոսյան
Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։...
Աղբյուր` Panorama.am
22:26
ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում  հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝...
Աղբյուր` Panorama.am
22:18
ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
«Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի»,-...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
22:10
Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է երեկ ադրբեջանական անօդաչուների կողմից հայ լրագրողներին թիրախավորելու...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ով է «Հովազ 1» դիրքի պատմություն կերտած ավագը
Սմոյան Հայկ Կարենի՝ «Հովազ 1» դիրքի ավագ. մնացածը հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն...
Աղբյուր` Panorama.am
21:56
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
«Ջավախքը 4․5 մլն դոլար է հատկացրել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի»
Ջավախքից և Վրաստանի այլ վայրերից մեր հայրենակիցներն անընդհատ հարցնում են սնունդ, դեղորայք և այլ տեսակի օգնություն ուղարկելու նպատակահարմարության...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
«Ամբողջ օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով՝ հատկապես հյուսիսային ու հարավային...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հայտարարություն՝ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը վայր դնելու դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին: «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
21:33
Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն. Նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած...
Աղբյուր` Panorama.am
21:26
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի առթիվ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
21:12
ՀՀ-ն հայտնել է ԵՀՏ Միջկառավարական խորհրդի նիստն անցկացնելու պատրաստակամության մասին
Հայաստանը Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկացրել է հոկտեմբերի 9-ին Երևանում Միջկառավարական խորհրդի նիստ անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
21:06
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակն Արցախում
Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել
Աղբյուր` Panorama.am
20:58
«Մի՛ նեռվայնացրեք». Տարոն Սիմոնյանը՝ Ադրբեջանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆրանսիական հեղափոխությունից...
Աղբյուր` Panorama.am
20:52
Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան
Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:48
Խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին. Լևոն Արոնյան
«Սիրելի ընկերներ, երևի գիտեք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը  Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման տակ են: Իմ ընկերներից շատերը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱԻՆ. մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով
Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վերականգնվելու համար Ադրբեջանին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու. ԱԺ նախագահ
«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}