Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն» գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին լիբանանահայերի վերադարձը Հայաստան։
Ակցիայի մասնակիցները փորձեցին նամակ հանձնել Կառավարությանը, սակայն ոստիկանները նրանց հորդորեցին դա փոստի միջոցով ուղարկել։
Նրանցից Հրայր Կոստանյանն էլ ասաց՝ Կառավարությունն իրենց նամակները չի ընդունում և իրենց չի լսում.
«Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին ասում էր, որ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել և Կառավարության հետ կարելի է ուղիղ և անմիջական խոսել»։
Եվ քանի որ Կառավարությունը չընդունեց ակցիայի մասնակիցների նամակը, Հրայր Կոստանյանը ընթերցեց և ներկայացրեց նամակի բովանդակությունը։
«Մենք եկել ենք հայրենադարձության պահանջ ներկայացնելու, մենք՝ «Հայկ» ազգայնական շարժման անդամներս, համակիրներս, անկախ ներկայացուցիչներս, հայրենադարձված մեր հայրենակիցները և ընդհանրապես անկախ և ինքնիշխան Հայաստանի ներկայացուցիչներս, պահանջում ենք լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց՝ այն սկսելով լիբանանահայ հայրենադարձման կազմակերպման աշխատանքներից, կրկնում եմ, պահանջում ենք մեկնարկել հրատապ լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց»,- ներկայացրեց Հրայր Կոստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
- Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան
- Արցախը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
- Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության
- ՀՅԴ ԳՄ. Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին
- Սուրեն Պարսյան. Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ