Սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա իրագործել բազմաթիվ ծրագրեր․ Արթուր Թովմասյան
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն։
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկրի օրենսդիր դաշտի շրջանակներում առկա անելիքներին:
ԱԺ նախագահն իր խոսքում վստահություն է հայտնել, որ առաջիկայում սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա բազմաթիվ ծրագրերի իրագործումն ապահովել:
Սերգեյ Ղազարյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պետականաշինության գործում ներդրում ունենալը պարտավորեցնող է և պատվաբեր:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները