Տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառվարությունից։
Ռոմանոս Պետրոսյանն ընթերցելով երդման տեքստը՝ նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրոսյանը՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին