Արցախի նախագահ. Սիրով պատրաստ եմ նախագահի ինստիտուտը տեղափոխել Շուշի
«Երդմնակալության ժամանակ ես հայտարարել եմ, որ Ազգային Ժողովը պետք է տեղափոխվի Շուշի»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, եթե ԱԺ-ն դեմ է դրան, ապա ինքը պատրաստ է նախագահի ինստիտուտը սիրով տեղափոխվել Շուշի։
«Միասին կքննարկենք և կորոշենք, թե որ կառույցն ենք տեղափոխում Շուշի այնպես, որ մինչև 2020 թվականի մայիսի 9-ը այս երկու ինստիտուտներից մեկը տեղափոխված լինեն Շուշի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկները:
Օրենքի ընդունման արդյունքում 2020 թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 309,2 հազ ՀՀ դրամ, ծախսերը՝ 135 մլրդ 650մլն 717,7 հազ ՀՀ դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը