«Տեքստը ո՞ւր ա». Իրավապաշտպանը՝ կառավարությանը
Կառավարության այսօրվա արտահերթ նիստից մի քանի ժամ առաջ էլ օրակարգում ընդգրկված միակ հարցի տեքստը կցված չէ։
Հիշեցնենք, որ գործադիրը պատրաստվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ-ում այս տարվա մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ։
«Տե՞քստը ուրա, տե՞քստը։ Ու արդյո՞ք քաղաքացուն վերադարձնում եք խաղաղ հավաքների ազատությունը»,- ֆեյսբուքում նախագծի չհրապարակելուն այսպես է արձագանքել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտարարվել է, որ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի
- ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ
- «Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին
- Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի.