Առողջություն 11:32 12/08/2020 Հայաստան

Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան

Մեկնարկել է Կառավարության արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցն է։

Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնի նախորդ օրվա զարգացումները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք կա, կատարվել է 1710 հետազոտություն։ Նրա խոսքով, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրված դեպքերը։

«Մենք ունենք ռեալ հնարավորություն՝ թվերը նվազեցնելու։ Նաև մենք ունենք թեթև վիճակ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներում։ Ինչպես նաև ունենք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թվի նվազում։ Այդ թիվը դեռ տատանվում է 300-ի շրջանակներում, բայց այս միտումը նույնպես պահպանվում է, իհարկե, ոչ 50-100-ի շրջանակում։ Սրա բացատրությունն էլ այն է, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները բավականին երկար են պառկում ռեանիմացիաներում։ Մինչև 60 օր պառկող պացիենտներ ենք ունենում»,- ներկայացրեց նախարարը։

Այնուամենայնիվ, Արսեն Թորոսյանի խոսքով, պետք չէ 0 թվին մոտենալու նպատակ ունենալ. «Դեպքերը 50-100 թվերի շրջանակում պահելը պետք է ընդունելի լինի, այն իմաստով, որ շատ դժվար է լինելու 0-ին հասնելը»։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հետագծել Կառավարության գործողությունները՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։

Նրա խոսքով, երկամսյա խիստ սահմանափակումների ընթացքում արձանագրվեց, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպով խորանում են։ 

«Ապրիլին մենք 50 հազար աշխատատեղի կրճատում ունեցանք, մյուս կողմից, մենք տեսնում էինք, որ այնուամենայնիվ, հակահամաճարակային որոշ կանոններ հնարավոր էր լինում պահել, միևնույն է, ամբողջ հանրապետության տարածքում կանոնները ոչ մի կերպ չէին պահվում։ Մենք տեսնում էինք, որ նոր դեպքերը կուտակված են բնակավայրի կոնկրետ հատվածներում։ Այսինքն՝ հասկացանք, որ առաջնաբեմում կանոնները պահելով՝ ետնաբեմում իրավիճակը չի կարգավորվում։ Մյուս կողմից, մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների շահագրգռվածության և նրանց կողմից պատասխանատվության կիսման խնդիրը լուծել»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ապրիլ-մայիս ամիսներին իրավապահ մարմինները անհրաժեշտ կոշտություն չէին ցուցաբերում՝ իրավիճակը վերահսկելու համար.

«Մենք եկանք եզրակացության, որ Կառավարությունն, այո, պատասխանատվության իր հատվածը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը պահել՝ առանց քաղաքացիների մասնակցության։ Մենք հստակ խնդիր դրեցինք, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնենք իրավիճակը։ Իսկ կառավարությունն էլ որոշեց՝ որևէ քաղաքացի չպետք է մնա առանց պատշաճ բուժօգնության»։

Վարչապետն ընդգծեց՝ իրավիճակը կարգավորելու շանս կա։ Նա շեշտեց, որ հիվանդության դեպքերի թվի նվազմանը զուգահեռ աճում է դիմակ չկրող և տուգանվող քաղաքացիների թիվը։

«Եթե հիմա ճիշտ չկառավարենք իրավիճակը, հետ կգլորվենք հուլիսի վիճակին։ Իսկ այժմ ունենք շանս՝ հիվանդությունն արմատապես հաղթահարելու։ Մենք շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի։ Դիմակի կրման բացառիկ կարգապահություն է պետք: Առաջ ասում էինք՝ կրի'ր դիմակ, փրկի'ր կյանքեր, հիմա կասենք՝ կրի'ր դիմակ, մի' տուգանվիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին...
Աղբյուր` Panorama.am
23:31
Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Lարված իրավիճակ է Ջավախքի Կարծախ գյուղում։ nor.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները հավաքվել են և ցանկանում են փակել...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արցախի պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ միջոցների թուրքական օդուժի գործողությունների դեմ
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
23:13
«Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով»
Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
23:10
ՊԲ ուժերի Մարտունիի ուղղությամբ արդեն ԱԹՍ-ները զույգերով են խոցում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ  է տարածել, որում երևում է, թե ինչպես  են Ացախի Պաշտպանության բանակի ուժերը...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ադրբեջանն ունի 790 զոհ. ՊՆ ներկայացուցիչ
«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը՝ գրեթե սահմանի ողջ երկայնքով, մասնավորապես թեժ են եղել հյուսիսային և հարավային...
Աղբյուր` Panorama.am
22:31
Արցախում այս պահին որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք. Գրիգորի Մարտիրոսյան
Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։...
Աղբյուր` Panorama.am
22:26
ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները
Այսօր Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, տեղի ունեցավ հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում  հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ՝...
Աղբյուր` Panorama.am
22:18
ՊԲ հրամանատարի տեղակալ. Այսօր հակառակորդը կորցրել է 17 տանկ
«Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելի»,-...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
22:10
Անօդաչու սարքը սպառնալի մոտեցումներ է ցուցաբերել հայ լրագրողների նկատմամբ. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անդրադարձել է երեկ ադրբեջանական անօդաչուների կողմից հայ լրագրողներին թիրախավորելու...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ով է «Հովազ 1» դիրքի պատմություն կերտած ավագը
Սմոյան Հայկ Կարենի՝ «Հովազ 1» դիրքի ավագ. մնացածը հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Արծրուն...
Աղբյուր` Panorama.am
21:56
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Թրամփի վարչակազմը պետք է զանգահարի Հայաստանի ու Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
«Ջավախքը 4․5 մլն դոլար է հատկացրել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի»
Ջավախքից և Վրաստանի այլ վայրերից մեր հայրենակիցներն անընդհատ հարցնում են սնունդ, դեղորայք և այլ տեսակի օգնություն ուղարկելու նպատակահարմարության...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր
«Ամբողջ օրվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով՝ հատկապես հյուսիսային ու հարավային...
Աղբյուր` Panorama.am
21:40
Հայտարարություն՝ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը վայր դնելու դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին: «Ազգային...
Աղբյուր` Panorama.am
21:33
Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն. Նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած...
Աղբյուր` Panorama.am
21:26
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի առթիվ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային...
Աղբյուր` Panorama.am
21:20
Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանը: Հարցազրույցի շրջանակում Հայաստանի վարչապետը...
Աղբյուր` Panorama.am
21:12
ՀՀ-ն հայտնել է ԵՀՏ Միջկառավարական խորհրդի նիստն անցկացնելու պատրաստակամության մասին
Հայաստանը Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկացրել է հոկտեմբերի 9-ին Երևանում Միջկառավարական խորհրդի նիստ անցկացնելու...
Աղբյուր` Panorama.am
21:06
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակն Արցախում
Վլադիմիր Պուտինը լրջագույն մտահոգություն է հայտնել
Աղբյուր` Panorama.am
20:58
«Մի՛ նեռվայնացրեք». Տարոն Սիմոնյանը՝ Ադրբեջանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆրանսիական հեղափոխությունից...
Աղբյուր` Panorama.am
20:52
Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան
Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:48
Խնդրում եմ միանալ մեր արշավին և աջակցել մեր ժողովրդին. Լևոն Արոնյան
«Սիրելի ընկերներ, երևի գիտեք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը  Թուրքիայի և Ադրբեջանի հարձակման տակ են: Իմ ընկերներից շատերը...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱԻՆ. մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով
Որպես հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում և...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վերականգնվելու համար Ադրբեջանին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու. ԱԺ նախագահ
«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ինչպես են ադրբեջանական «ՏՕՍ-1Ա»-ն տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում. ՊՆ խոսնակ
Երկու ուշագրավ գրառում է արել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բարոնուհի Քերոլայն Քոքսի հայտարարությունը
Անկարա-Բաքու «մեկ ազգ՝ երկու պետություն» նախորդ կարգախոսը կարծես թե վերածվել է «մեկ ազգ՝ մեկ բանակ»-ի, որն այժմ տեղաբաշխված է մարտի դաշտում
Աղբյուր` Panorama.am
20:14
«Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են». Վարչապետի հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}