Տնտեսություն 10:15 12/08/2020 Հայաստան

ՏԶՆԿ. Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42.6% անկում է գրանցվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին:

Նշենք, որ ծառայությունների ճյուղը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ֆինանսական և ապահովագրական  գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտները և այլն:

2020թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%՝ կազմելով շուրջ 861.69 մլրդ ՀՀ դրամ: 2020թ.-ի երկրորդ եռամսյակում կիրառվող սահմանափակումների և զբոսաշրջիկների բացակայության հետևանքով ծառայությունների ծավալի անկումը կազմել է 17.1%՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ծառայությունների ծավալի 6% աճ էր արձանագրել, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել մեղմել 2020թ.-ի երկրորդ եռամսյակի 17.1% անկումը՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ (տե՛ս գծապատկեր 1): 


Դիտարկվող ժամանակահատվածում ֆինանսական և ապահովագրական գործունեության մասնաբաժինը կազմել է շուրջ 26.5%, մշակույթի, զվարճությունների և  հանգստինը՝ 25.7%, իսկ  տեղեկատվության և կապի դեպքում՝ շուրջ 15.8%: Վերոնշյալ երեք ոլորտիների ծավալների տեսակարար կշիռը կազմել է ընդհանուր ծավալի 68%-ը: 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ այս երեք ոլորտների համապատասխանաբար՝ 11.7, 1.6 և 7.1% աճի շնորհիվ է մեղմվել ծառայությունների ճյուղի մնացած ոլորտների կտրվածքով արձանագրված անկումը:

2019թ.-ի հունիսի համեմատ 2020.թ-ի հունիս ամսին, երբ ծառայությունների ճյուղը ներկայացնող տնտեսական գործունեությունների վրա տարածվող գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին, սակայն սահմանները դեռ մնում էին փակ, միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացնելու տեսանկյունից, ծառայությունների ծավալը զգալի անկում արձանագրեց՝ 15.9%: Այս անկումը բացատրվում է մի քանի հանգամանքով:

Առաջին և հիմնական պատճառը այն է, որ 2019թ.-ի հունիսին 2018թ.-ի նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի շուրջ 10.2% աճ է արձանագրվել, և տրանսպորտի, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտների կտրվածքով 2020թ.-ի հունիսին 2019թ.-ի նույն ամսվա համեմատ ծավալների կրճատումը կազմել է համապատասխանաբար  41.4 և 65.2%:

Ծառայությունների ծավալում 5 և ավել տոկոս մասնաբաժին ունեցող ոլորտների կատարողականը դիտարկելիս ամենամեծ անկումը 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ արձանագրվել է կացության և հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաև տրանսպորտի դեպքում՝ համապատասխանաբար 42.6 և 25.8%, ինչը բացատրվում է սահմանափակումներով, սահմանների փակ լինելով և տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատումով: 

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծավալների 42.6% անկումը հիմնականում բացատրվում է կացության կազմակերպման ենթաոլորտի ծավալների 61.2% անկմամբ, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման կտրվածքով արձանագրված ծավալների 37.3% կրճատմամբ: Տրանսպորտի դեպքում ծավալների 25.8% անկումը բացատրվում է հատկապես ցամաքային տրանսպորտի գծով արձանագրված ծավալների 31.3% կրճատմամբ:

Մշակույթի, զվարճությունների և հանգստի կատարողականը (ծավալների 1.6% աճ) պայմանավորված է հիմնականում «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» ենթաոլորտի կատարողականով (ծավալների 20.8% աճ)՝ առցանց մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճով, որի շնորհիվ կոմպենսացվել է այլ ենթաոլորտների գծով արձանագրված անկումը:

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը միակ ոլորտն է, որի ծավալների կտրվածքով 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկնիշ աճ է արձանագրվել՝ 11.7%, որը բացատրվում է բանկերի գործունեության կատարողկանով (ծավալների 19.3% աճ), իսկ ապահովագրության կտրվածքով 9% աճ է գրանցվել:  Իր հերթին  բանկերի   գործունեության ընդլայնումը բացատրվում է նաև բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի ընդլայնմամբ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ծառայությունների ծավալների կրճատումը պայմանավորված է եղել հատկապես ծառայությունների ճյուղի ոլորտներին առընչվող սահմանափակումներով, միջազգային, կանոնավոր ուղևորափոխադրումների բացակայությամբ, ինչպես նաև տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ:

2020թ.-ի 2-րդ կեսին ծառայությունների ճյուղի կատարողականն արտացոլելու է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի դինամիկան, տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությունը, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից ստացվող վարկերի ծավալների փոփոխությունը, որը կուղղվի ծառայությունների ձեռք բերման վրա (հանգիստ ՀՀ տարածքում, ուսման վարկ և այլն):
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:28
Գերագույն գլխավոր դավաճանի՝ աթոռը պինդ գրկելու հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախկի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում  գրում է. «Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային հետ կանչելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:00
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433)...
Աղբյուր` Panorama.am
12:57
Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»
ՊՆ դիմաց բողոքում են զինծառայողների ծնողները, հարազատները
Աղբյուր` Panorama.am
12:54
Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
«Խնդրում եմ ապահովեք ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում, քանի որ երեկ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Պարգևավճար վիրավորվե՞լու դիմաց
Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին պարգևավճարով խրախուսելու վերաբերյալ որոշումը քաղաքացիներին զայրացրել է։ Ավինյանի մամուլի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
12:45
Գերմանիայում COVID-19- ի դեմ պատվաստումը տարիներ կտևի
Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին կարծում է, որ գերմանական բնակչությանը կորոնավիրուսից պատվաստելը մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Մեր երկրի համար այս դժվար օրերին ստանձնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը. Մեսրոպ Մեսրոպյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա Հանրային ծառայությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է...
Աղբյուր` Panorama.am
12:30
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի...
Աղբյուր` Panorama.am
12:17
30 հազար քաղաքացի ունի 68 հազար դրամի աջակցություն ստանալու հաստատած դիմում. Մեսրոպ Առաքելյանը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կառավարությունը երկու...
Աղբյուր` Panorama.am
12:04
Բերձոր. Անտերություն ու տագնապ
Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչները հանկարծ տեղականում են, որ համայնքներն անցնում են ...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Հիմա ասել էի դավաճանն ով է, ա՛յ տղա». իմքայլական պատգամավորը՝ քաղաքացուն
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Քաղաքացիները, «դավաճան», «հող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
Սկսելով կառավարության նիստը՝ Նիկոլ Փաշինյանը  նկատեց, որ աշխատանքները սկսում են նորացված կազմով: Թվարկելով փոփոխված ղեկավարներով...
Աղբյուր` Panorama.am
11:45
Սահմանափակումները, որոնց անհրաժեշտությունը չկա, բերում են տնտեսական ծանր հետևանքների. Գորգիսյան
«Ռազմական դրություն հայտարարելու որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հանգամանքներն այլևս չկան, ուստի մենք առաջարկում ենք ընդունել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության վերացման որոշման նախագիծը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, օրակարգում մեկ հարց է՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Նիստին...
Աղբյուր` Panorama.am
11:20
Տիգրան Ավինյանը գրասենյակի աշխատակիցներին պարգևավճար տալու որոշում է ստորագրել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետի որոշմամբ, հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար...
Աղբյուր` Panorama.am
11:12
26.11.2020. Կորոնավիրուսի 1785 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Առողջացել է 2142 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Անգլիայի Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
2020-ի նոյեմբերի 25-ին Անգլիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
11:03
Եվրոպական միասնությունը ստիպելու է Էրդողանին հետ կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից. Բրյուսելի աղբյուր
Էրդողանը օգտագործում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը:
Աղբյուր` Panorama.am
10:59
Իրանում թողարկվել է Ս. Թադեի վանքին նվիրված նամականիշ
Իրանի Փոստի ազգային ընկերությունը, նամականիշների հրապարակման խորհրդի հետ համագործակցությամբ, թողարկել է  Սուրբ Թադեոս վանքին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
10:54
Իրաքի արտաքին գործերի նախարարը հայտարարել է ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվացրել է իր գործունեությունը Իրաքում: «ՌԻԱ Նովոստի»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
10:43
Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել
Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը։ Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։...
Աղբյուր` Panorama.am
10:39
«Ամոթալի է, որ մենք ապրում ենք երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է»
Խորհրդարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները նշում են՝ եկել են, որպեսզի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:31
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը մասամբ վերանորոգվել է
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը վերաբացվել է։ Այս երկարատև դադարի ընթացքում ցուցասրահը նաև մասամբ վերանորոգվել է։ «Պատմական այս դժվար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
10:03
Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանագոտում
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}