Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել ապամոնտաժվող պատշգամբից
Արաբկիրում՝ Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին տեղեկացրել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ավելացնելով, որ վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է ապօրինի կառույցը։
Գրառումից քիչ անց ԱԻ նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ օգոստոսի 12-ին, ժամը 15։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։
ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին