Առողջություն 11:32 12/08/2020 Հայաստան

Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան

Մեկնարկել է Կառավարության արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցն է։

Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնի նախորդ օրվա զարգացումները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք կա, կատարվել է 1710 հետազոտություն։ Նրա խոսքով, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրը արձանագրված դեպքերը։

«Մենք ունենք ռեալ հնարավորություն՝ թվերը նվազեցնելու։ Նաև մենք ունենք թեթև վիճակ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող հիվանդանոցներում։ Ինչպես նաև ունենք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թվի նվազում։ Այդ թիվը դեռ տատանվում է 300-ի շրջանակներում, բայց այս միտումը նույնպես պահպանվում է, իհարկե, ոչ 50-100-ի շրջանակում։ Սրա բացատրությունն էլ այն է, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները բավականին երկար են պառկում ռեանիմացիաներում։ Մինչև 60 օր պառկող պացիենտներ ենք ունենում»,- ներկայացրեց նախարարը։

Այնուամենայնիվ, Արսեն Թորոսյանի խոսքով, պետք չէ 0 թվին մոտենալու նպատակ ունենալ. «Դեպքերը 50-100 թվերի շրջանակում պահելը պետք է ընդունելի լինի, այն իմաստով, որ շատ դժվար է լինելու 0-ին հասնելը»։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հետագծել Կառավարության գործողությունները՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։

Նրա խոսքով, երկամսյա խիստ սահմանափակումների ընթացքում արձանագրվեց, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպով խորանում են։ 

«Ապրիլին մենք 50 հազար աշխատատեղի կրճատում ունեցանք, մյուս կողմից, մենք տեսնում էինք, որ այնուամենայնիվ, հակահամաճարակային որոշ կանոններ հնարավոր էր լինում պահել, միևնույն է, ամբողջ հանրապետության տարածքում կանոնները ոչ մի կերպ չէին պահվում։ Մենք տեսնում էինք, որ նոր դեպքերը կուտակված են բնակավայրի կոնկրետ հատվածներում։ Այսինքն՝ հասկացանք, որ առաջնաբեմում կանոնները պահելով՝ ետնաբեմում իրավիճակը չի կարգավորվում։ Մյուս կողմից, մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների շահագրգռվածության և նրանց կողմից պատասխանատվության կիսման խնդիրը լուծել»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ապրիլ-մայիս ամիսներին իրավապահ մարմինները անհրաժեշտ կոշտություն չէին ցուցաբերում՝ իրավիճակը վերահսկելու համար.

«Մենք եկանք եզրակացության, որ Կառավարությունն, այո, պատասխանատվության իր հատվածը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը պահել՝ առանց քաղաքացիների մասնակցության։ Մենք հստակ խնդիր դրեցինք, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնենք իրավիճակը։ Իսկ կառավարությունն էլ որոշեց՝ որևէ քաղաքացի չպետք է մնա առանց պատշաճ բուժօգնության»։

Վարչապետն ընդգծեց՝ իրավիճակը կարգավորելու շանս կա։ Նա շեշտեց, որ հիվանդության դեպքերի թվի նվազմանը զուգահեռ աճում է դիմակ չկրող և տուգանվող քաղաքացիների թիվը։

«Եթե հիմա ճիշտ չկառավարենք իրավիճակը, հետ կգլորվենք հուլիսի վիճակին։ Իսկ այժմ ունենք շանս՝ հիվանդությունն արմատապես հաղթահարելու։ Մենք շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի։ Դիմակի կրման բացառիկ կարգապահություն է պետք: Առաջ ասում էինք՝ կրի'ր դիմակ, փրկի'ր կյանքեր, հիմա կասենք՝ կրի'ր դիմակ, մի' տուգանվիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}