Նոր Հաճնում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 12-ին, ժամը 13:16-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում։
Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:34-ին, մարվել՝ 13:49-ին:
Այրվել են Նոր Հաճն քաղաքի խաչմերուկում գտնվող «ՄԱՔՍ ՕԻԼ» բենզալցակայանի պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ) և պահեստում գտնվող ռետինե խողովակ (մոտ 3 գմ):