Մինսկում զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները
Մինսկում անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Անհայտ անձինք սև հագուստով, զենքով եկել էին «Յանդեքս»-ի գրասենյակներ: Գրասենյակներն արգելափակված են, այդ թվում` ներսում գտնվող մի քանի աշխատակից»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է աղբյուրի խոսքերը:
«Մենք պարզում ենք մանրամասները»,- տեղեկացրել են ընկերությունից:
Օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի կենտրոնում և հանրապետության մի շարք այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք սրվեցին իրավապահների հետ բախումների ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի` ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ, վիրավորվել են տասնյակ ոստիկաններ և ցուցարարներ:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը