Քաղաքական 10:21 13/08/2020 Հայաստան

ԱՕԿ. Անհրաժեշտ են քայլեր Սևրի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման համար

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է  տարածել Սևրի պայմանագրի 100-ամյակի վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով 10 կուսակցությունների համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաև բոլոր այն ազգային քաղաքական և հասարակական ուժերին, որոնք պատրաստ են միանալ այդ համազգային գործընթացին։

Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է.

«100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը և փորձ էր կատարում համապարփակ լուծում տալ դրանից բխող բազմաթիվ բարդ խնդիրների։

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածներով, ի թիվս այլոց, նաև ճանաչվում էր կայսրության հայ բնակչության՝ իր պատմական հայրենիքում անկախ ազգային պետություն ստեղծելու իրավունքը և համապատասխան կարգավորում էր նախատեսվում Օսմանյան կայսրության և նորանկախ Հայաստանի միջպետական սահմանագծման համար։ Միջազգային իրավարար մանդատով այս սահմանագծումն իրականացրած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այն հաստատեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած տերություններին։

Այս իրավար վճիռը, թեև արդյունքում կյանքի չկոչվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից կարևորագույն փաստաթուղթ է, որով ամրագրվել են հայ ժողովրդի իրավունքները իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Թեև ռազմաքաղաքական հետագա զարգացումների արդյունքում Սևրի պայմանագիրը փաստորեն չի վավերացվել այն ստորագրող պետությունների կողմից, այնուամենայնիվ ստորագրմանը հաջորդած միջազգային որևէ ակտով այն չեղյալ ևս չի համարվել։ Ավելին, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները և իրավակիրառ պրակտիկան հետագայում հիմք են դարձել Մերձավոր Արևելքում նորաստեղծ մի շարք պետությունների անկախության և նրանց միջպետական սահմանների ամրագրման համար։
Հատկանշական է, որ մեր տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող և դեռ սրացման միտում ունեցող ռազմաքաղաքական լարվածությունը, ու այդ համատեքստում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության կողմից իրականացվող ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները պայմանավորված են նաև Սևրի դաշնագրի մի շարք առանցքային դրույթների կյանքի չկոչվելով, մասնավորապես, դրանք 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով չեղարկելու փորձի միջոցով։ Այս պայմանագրերի օրինականությունը սակայն միջազգային իրավունքի տեսակետից վիճահարույց է՝ կնքող կողմերի միջազգային ճանաչման բացակայության և նրանց նկատմամբ կնքման պահին ակնհայտ հարկադրանքի կիրառման պատճառով։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարման հարցում՝ հայտարարում ենք․
1) Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր, որի ամբողջական վավերացումը տեղի չի ունեցել հիմնականում տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակի առաջացման արդյունքում, սակայն որի հիմքում դրված սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը՝ Հայկական հարցի արդարացի լուծման տեսանկյունից:
2) Առայսօր Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև գոյություն չունի որևէ այլ պայմանագիր, որը միջազգային իրավունքին համապատասխան լուծել է միջպետական սահմանագծման խնդիրը, այն դեպքում երբ Թուրքիայի հանրապետությունը շարունակում է բռնակալել 1918-1920 թվականններին Հայաստանի հանրապետության մաս հանդիսացող մի շարք տարածքներ:
3) Նմանապես, չի լուծված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքով հասցված վիթխարի մարդկային, նյութական և մշակույթային կորուստների հատուցման և այդ բնակչության ինքնորոշման և սեփական պետության ստեղծման հարցը:
4) Ի լրումն, Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածների իրականացման ձախողումը հանգեցրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հանրապետության նկատմամբ շարունակ դրսևորվող թշնամական քաղաքականության, Թուրքիայում հայ փոքրամասնության նկատմամբ այլատյաց դրսևորումների, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությանը՝ ուղեկցված Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման պարբերական սպառնալիքներով։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ, հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին, և այդ համատեքստում ողջունում և աջակցություն ենք հայտնում 10 կուսակցությունների համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաև բոլոր այն ազգային քաղաքական և հասարակական ուժերին, որոնք պատրաստ են միանալ այդ համազգային գործընթացին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Թբիլիսիում դաշտային վրաններ կտեղադրվեն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար
Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:24
Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Իրանի Պաշտպանության նախարարության դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սահմանափակող միջոցներ է կիրառելու Իրանի Պաշտպանության նախարարության դեմ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:12
Փոփվել է «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպման անցկացման վայրը
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն...
Աղբյուր` Panorama.am
20:06
«Ընկերների» աստղերը «Էմմիի» ժամանակ վերամիավորվել են
«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Ընկերներ» սերիալի աստղերի մասնակցությամբ  անցկացվել է վիդեոկոնֆերանս:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը
Կորոնավիրուսի համավարակը կավարտվի լավագույն դեպքում 2022 թվականին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր...
Աղբյուր` Panorama.am
19:49
ԱՄՆ-ում 2001-ի ահաբեկչության մասին ֆիլմ կնկարահանվի
Դերասան Ռամի Մալեքը, ով առավել հայտնի է որպես «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիի դերով, նկարահանվելու է 2001 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Գերմանիայի ԱԳՆ խոսել է Նավալնիի վիճակի վերաբերյալ ՌԴ-ի երկրորդ խնդրանքի մասին
Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանից իրավական աջակցություն ցուցաբերելու համար Գերմանիային ուղարկված երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Լուիս Սուարեսը կմնա Լա Լիգայում
«Բարսելոնա»-ի առաջատարներից մեկը՝ Լուիս Սուարեսը, կմնա իսպանական Լա Լիգայում: 33-ամյա ուրուգվացին կարիերան կշարունակի Մադրիդի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գութանը»՝ Տավուշում
Փառատոնին կմասնակցի ազգագրական 13 խումբ։
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ-ը հրաժարվել է Եվրոպայից դուրս բերել միջուկային զենքը
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ամեն ինչ, բացի Եվրոպայից միջուկային զենքը դուրս բերելուց։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
18:44
Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն
Պեկինում 2022թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը  պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին: ՀԱՕԿ-ը փոխանցում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Եվրամիությունը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում
ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում: Հայտնի է,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ընկերներից մեկը պատմել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին
Ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը  պլանավորել է բաժանվել ռեփեր Քանյե Ուեսթից։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Page Six-ը՝...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։
Աղբյուր` Panorama.am
18:12
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել...
Աղբյուր` Panorama.am
18:06
Մոլդովական փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 2/2 շենքի 5-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի  23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետը սեպտեմբերի 21-ը հռչակել է «Հայաստանի անկախության օր»։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Չեխիան առողջապահության նախարարին փոխեց համաճարակաբանով
Չեխիայի կառավարության գիտության և հետազոտությունների հարցերով հանձնակատար Ռոման Պրիմուլան կգլխավորի երկրի Առողջապահության նախարարությունը: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սոցիալական հեռավորություն չպահպանելու պատճառով Մադրիդի թատրոնը չեղարկել է ներկայացումը
Իսպանիայի մայրաքաղաքի Թագավորական թատրոնը հասարակության մի մասի բողոքների պատճառով ստիպված էր չեղյալ հայտարարել կիրակի երեկոյան նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Տիխանովսկայա. Բելառուսում բողոքի ցույցերը կարող են տարիներ տևել
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն հանդարտվելու և կարող են...
Աղբյուր` Panorama.am
17:22
Նավալնին ռուս իրավապահներից պահանջել է վերադարձնել իր հագուստը
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, բուժվելով գերմանական «Charite» կլինիկայում, Ռուսաստանի իրավապահ մարմիններից պահանջել է վերադարձնել իր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սուրենյանց. Հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ, ինստիտուցիոնալ ճգնաժամ
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից մասամբ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հունիսից ի վեր Մոսկվայում գրանցվել է COVID-19-ի դեպքերի առավելագույն աճ
Ռուսաստանի 84 մարզերում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի օրական աճը կազմել է 6196: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Մոսկվայում այն վերջին...
Աղբյուր` Panorama.am
17:02
ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի գրեթե 40 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության օրական նոր դեպքերի թիվն աճել է 38,978-ով, հիվանդությունների  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ճանապարհաշինարարները վնասել են Beeline-ի օպտիկական մալուխները
«Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ»։
Աղբյուր` Panorama.am
16:50
Պրոֆեսոր Գրիգորյան. Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների կողմից
Պրոֆեսոր Սոմվել Գրիգորյանը հայտարարում է մի խումբ համախոհ բժիշկներով «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
«Զսպեք սադրանքներ հրահրող և հանրությանը բևեռացնողներին»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ
15:43 17/09/2020

Խաղողի գինը եղել ա 170 դրամ Քոչարյանի ժամանակ, բա ի՞նչ եղավ հիմա էդ գինը․ խաղողագործ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}