Իրավունք 13:27 13/08/2020 Հայաստան

Հափշտակության զոհ դարձած լրագրողի ահազանգից հետո հայտարարվեց՝ կասեցված քրգործի վարույթը վերսկսվել է

Օրեր առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հափշտակության զոհ դարձած լրագրող Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր՝  փասթով հարուցված գործը կասեցվել է։

Ահազանգից հետո ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրագրողին՝ հրապարակելով այս հաղորդագրությունը.

«Լագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ մանրամասնում ենք.

Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան:

Հաղորդման հիման ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:

Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե` մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29–ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ը՝ Հադրութում
Հայկական կողմը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Սպիտակաշեն գյուղում հակառակորդի խոցված ԱԹՍ-ի լուսանկարներ է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
22:05
ԵԺԿ. Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար
Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում...
Աղբյուր` Panorama.am
22:04
ՊԲ-ն կասեցրել է թշնամու գրոհը և ի վիճակի է տեղափոխել թշնամու տարածք. Արցախի ԱԺ նախագահ
«Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունները Արցախի դեմ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Ադրբեջանի նախագահ ...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղն արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է վաղը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի արտակարգ քննարկում անցկացնել՝ փակ խորհրդակցությունների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Արցախի ԱԺ նախագահ. Հայաստանի ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը
«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմն Արցախի դեմ պետք է ահազանգ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
21:11
Թշնամին սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Հովհաննիսյան
Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
21:09
Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ
Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին
Աղբյուր` Panorama.am
21:05
ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
20:53
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հումանիտար միջանցքի անհրաժեշտության մասին չի խոսել
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հերքել է լուրերը, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ստանիսլավ Զասը՝ հրադադարի ռեժիմը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման առնչությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1մլն 400 հազար ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
20:19
Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհ․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զինծառայողի զոհ․ այս մասին գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝  սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում. ԱՀ ԱԳՆ
Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թշնամին ունի 400 -ից ավել անվերադարձ կորուստ.ՊԲ հարմանատարի տեղակալ Արթուր Սարգսյան
«17:00-ի դրությամբ հակառակորդի կորուստներն են՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400 -ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,-...
Աղբյուր` Panorama.am
20:09
Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության. Թորոսյան
«Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,-այս մասին ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության ասել է նախարար...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի
ՀՔԱՎ-ը իրազեկման նպատակով տեղեկատվություն է պատրաստել այն մասին, թե ովքեր են ենթակա սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչի․...
Աղբյուր` Panorama.am
19:53
Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ.Արայիկ Հարությունյան
Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Պտտվում են բազմաթիվ կեղծ հաշվեհամարներ, մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ զգոն լինել. Գերմանիայում ՀՀ դեսպան
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ուղերձ է հղել. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:34
ՌԴ Պետդուման կոչ է անում Լեռնային Ղարաբաղում դադարեցնել կրակը
ՌԴ Պետդումայի ստորին պալատի պատգամավորները մտահոգություն են հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված հղի կնոջ ու երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Ստեփանակերտի բժշկական հաստատություններում...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ`...
Աղբյուր` Panorama.am
19:20
ԵԽԽՎ-ն պատրաստ է նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը․ հայտարարություն
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը ռիսկի տակ է դնում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները.Վարազդատ Կարապետյան
Այսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
19:01
ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը տարածել է հայտարարություն, որում ասվում է.«Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ին մեկնարկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՀՀ դեսպան. Բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն...
Աղբյուր` Panorama.am
18:43
Քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Արսեն Թորոսյանն Արցախում է
Մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում  նշեց  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը
Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}