Տնտեսություն 12:26 13/08/2020 Հայաստան

Աջակցության 23-րդ միջոցառում. ովքե՞ր կարող են օգտվել, որո՞նք են հիմնական պայմանները

«Առաջարկում ենք գործարկել աջակցության 23-րդ միջոցառումը»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու 23-րդ միջոցառումը։

Նրա խոսքով, 23-րդ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին և դրան առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին։

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի տարածումը մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության և դրան առնչվող ծառայությունների վրա։

«Վերջին ամիսներին այս ոլորտներից ստացված եկամուտը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան երկու անգամ։ Նշված պատճառներով առաջացած ֆինանսական դժվարությունների արդյունքում կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ ակտիվները պահպանելու զգալի խնդիրների առաջ։ Ոլորտի ներկայացուցիչների հետ մեր քննարկումներից պարզ է դարձել, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն աշխատատեղերի պահման հետ կապված ֆինանսական դժվարությունները հաղթահարելու հարցն է»,- տեղեկացրեց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է, և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը։

Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է՝

• Կացության կազմակերպում, որը ներառում է նաև առողջարանները,
• Հանրային սննդի կազմակերպում,
• Զբոսաշրջային կազմակերպություններ և օպերատորներ, և զբոսաշրջային այլ ծառայություններ։

Նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։ Եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է գործունեության մի քանի տեսակներով, ապա կարող է դառնալ միջոցառման շահառու, եթե եկամուտների կեսից ավելին ստացվել է թվարկված ոլորտներում գործունեությունից։

Աջակցության չափը կհաշվարկվի եկամուտների համամասնությամբ՝ այդ գործակիցը կիրառելով աշխատավարձի ֆոնդի նկատմամբ, որպեսզի ստացվի աշխատակիցների այն մասի վճարաչափը, որ հենց տուժած ոլորտներում է աշխատում։

«Աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսն է։ Եթե ոլորտային շրջանառություններն ավելի շուտ վերականգնվեն, և առաջիկա եռամսյակի տվյալները նախորդ տարվա նույն եռամսյակի արդյունքների 75%-ին համարժեք լինեն, ապա աջակցության տրամադրումը կդադարեցվի։
Այս միջոցառմամբ սուբսիդավորվելու է ամեն 3-րդ կամ 4-րդ աշխատակցի աշխատավարձը։

Ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք չնայած եկամուտների կրճատման, աջակցության ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ պահպանած են եղել իրենց աշխատակիցների և աշխատողների ոչ պակաս, քան 75%-ը»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ աջակցությունը չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019 թվականին, Կառավարության որոշմամբ ԱԱՀ-ի 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, սակայն կրճատել են աշխատակազմի կեսից ավելին.

«Եթե կազմակերպությունը կատարել է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման խախտում, և այդ արձանագրված ակտը դարձել է անբողոքարկելի, ապա այդ ամսվանից և հետագա ամիսների համար կազմակերպությունը կդադարի օգտվել աջակցության ծրագրից»։

Նշենք, որ աջակցությունը նախատեսվում է տրամադրել ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկները ՊԵԿ ներկայացվելուց հետո՝ նույն միջոցառմամբ սահմանված կարգով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Շուշան Ստեփանյանը հրապարակել է Թուրքական F 16 կործանիչի թռիչքի հետագիծը արձանագրած տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում առկա  քարտեզի վրա երևում է...
Աղբյուր` Panorama.am
00:24
Արշավիր Ղարամյանը չի սպանվել
Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր սպանվել է գեներալ Արշավիր Ղարամյանը։ «Տեղեկատվության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
00:06
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական անորակ կեղծիքը
Ֆեյսբուքի օգտատեր Yeghia Tashjian-ը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի Թվիթերյան էջում հրապարակած կեղծ լուսանկարը և գրել....
Աղբյուր` Panorama.am
00:06
Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր ֆակտորը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ
«Ապրիլյանի ժամանակ Արցախի դեմ կռվում էր Ադրբեջանը, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին՝...
Աղբյուր` Panorama.am
23:53
Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը.վիրավորված զինվոր
«Մինչև վերջ կատարել ենք մեր խնդիրը, որը հրամանատարը դրել էր մեր առջև»,- «Զինուժի» թղթակցին ասում է Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
23:41
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները. Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքնեի պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս...
Աղբյուր` Panorama.am
23:35
Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
Մինչ Ղարաբաղում պատերազմ սկսելը, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական տարածքներից մի քանի հարյուր վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան, և նրանք...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, տուժել 31 անձ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն...
Աղբյուր` Panorama.am
23:07
Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
22:45
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Հայ դաշնակահար։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը գրում է. «Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:37
Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում,...
Աղբյուր` Panorama.am
22:34
Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։  Զոհվածների թվում մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Արցախի նախագահ. Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հարգելի ՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
21:44
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ  տեղեկատվության դեպարտամենտը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման...
Աղբյուր` Panorama.am
21:38
«Լեռնային Ղարաբաղը կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»». Սլոբոդան Սամարջիայի անդրադարձը
«Политика» թերթում հրապարակվել է Սլոբոդան Սամարջիայի «Պատերազմը  Լեռնային Ղարաբաղում սրվում է»...
Աղբյուր` Panorama.am
21:33
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և...
Աղբյուր` Panorama.am
21:22
Արցախում հանդիպել են նախկին նախագահները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանն այսօր հանդիպել է արցախյան շփման գծում հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողներին։ «Րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ
2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`...
Աղբյուր` Panorama.am
21:07
Ադրբեջանական ապատեղեկատվության աբսուրդ օրինակներից
«Ադրբեջանական կողմը երեկ սերբ դերասանի նկար է գցել ու գրել, որ հայկական կողմի վարձկան է, սերբ դերասանը ստիպված անձամբ է հերքել այդ լուրն...
Աղբյուր` Panorama.am
21:02
Սեր, շոկոլադ, ծխախոտ ու ժպիտներ՝ դեպի ռազմաճակատ
Համացանցում է հայտնվել դեպի Արցախ՝ զինվորներին ուղարկվող շոկոլադներով լի արկղիկի տուփ, որի վրա գրված է .«Գրազի Snickers-ներն եկան։ Հանգիստ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ. Պոզներ
Շատերն ինձ խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ինձ հարցնում են այդ մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:49
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Այսօր հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
20:29
ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
«Քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}